▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում շենքի փլուզումից հետո հիվանդանոց տեղափոխված 41-ամյա բնակիչը մահացավ

Քիչ առաջ Երեւանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցում մահացել է Երեւանի Ռայնիսի փողոցի 1-ին շենքի բնակիչ 41-ամյա Էդգար Մ-ն։

Այս մասին հայտնում է NEWS.am-ը, ում հետ զրույցում տեղեկացրել է Շուշան Հունանյանը:

Հիշեցնենք, որ վերջինս ծայրահեղ ծանր ախտորոշմամբ հիվանդանոց էր տեղափոխվել օգոստոսի 26-ին նշված շենքում տեղի ունեցած պայթյունի եւ փլուզման հետեւանքով։

Նրան փլատակների տակից դուրս էին բերել փրկարարները, օգտագործելով հատուկ տեխնիկա։ 41-ամյա տղաամարդն ուներ մարմնի եւ վերջույթների տարածուն այրվածքներ, առաջին օրվանից գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում, միացված էր արհեստական շնչառության սարքին։

Ըստ մամուլի տեղեկությունները պայթյունը եղել է հենց 41-ամյա Էդգար Մարգարյանի տանը: Բնակիչները պատմել են, որ տեղեկություններ են լսել, որ նա ցանկացել է էսենցիա խմել եւ վերջ տալ կյանքին: Ըստ այդ տեղեկությունների, նա խաղադրույքների հետեւանքով կորցրել է իր բնակարանը եւ գտնվել հոգեպես ծանր վիճակում:

Հիշեցնենք, որ օգոստոսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երեւանում. ժամը 07։20-ի սահմաններում, դեռեւս անհայտ հանգամանքներում, խոշոր փլուզում է տեղի ունեցել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռայնիսի 1 հասցեի քառահարկ շենքում։ Մասնակի փլուզվել է հինգերորդ շքամուտքում գտնվող 12 բնակարան։

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

 


Դիտեք նաև՝

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին