▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Էրեբունի պլազա» ներխուժածը ցանկացել է Սեդրակ Քոչարյանից պարզել՝ ինչու՞ են իրեն ծրագրավորել

«Էրեբունի պլազա» բիզնես կենտրոն ներխուժած եւ կրակոցներ արձակած 32-ամյա Արթուր Թորոսյանը ցանկացել  է հանդիպել Ռոբերտ Քոչարյանի ավագ որդուն՝ Սեդրակ Քոչարյանին, եւ պարզել, թե իրեն ինչու են ծրագրավորել:

«Հայկական ժամանակ»-ն է գրում, որի հետ զրույցում այդ մասին  ասել է  նրա պաշտպան Էդուարդ Աղաջանյանը:

Հիշեցնենք՝ հունվարի 23-ին Արթուր Թորոսյանը ներխուժել էր «Էրեբունի պլազա» եւ կրակոցներ արձակել: Նրա հետ բանակցություններ էր վարել անձամբ ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանը, ինչի արդյունքում նա հանձնել էր զենքը, ապա վնասազերծվել: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 218-րդ, 235-րդ (ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելը, կրելը կամ փոխադրելը) եւ 185-րդ հոդվածներով, եւ Թորոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:

Պաշտպանի հետ ՀԺ-ի զրույցը՝ ստորեւ.

-  Պարոն Աղաջանյանի՞նչ հոդվածներով է Ձեր պաշտպանյալին մեղադրանք առաջադրվել:

- Արթուր Թորոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 2 հոդվածով՝ 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (գույքի դիտավորյալ վնասումը, որը կատարվել է վտանգավոր եղանակով), եւ 218-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ, 7-րդ կետերով (պատանդ վերցնելը, որը կատարվել է զենքի գործադրմամբ՝ երկու ավելի անձանց նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով): Ինչ վերաբերում է ապօրինի զենք-զինամթերք կրելուն, որով հարուցվել էր քրեական գործը, դրանով մեղադրանք չի առաջադրվել, քանի որ պարզվել է, որ զենքը (Սայգա տեսակի,-խմբ.) որսորդական խանութից ձեռք է բերվել օրինական ճանապարհով դեպքից օրեր առաջ՝ հունվարի 8-ին:

-  Ի՞նչ դիրքորոշում ունի Թորոսյանը առաջադրված մեղադրանքի վերաբերյալ:

-  Նա մեղադրանքը չի ընդունում, այսինքն՝ ընդունում է, որ այդ գործողությունները ինքն է կատարել, մտել է, կրակել է, պատանդ է  վերցրել, բայց առաջադրված մեղադրանքում իր մեղքը չի ընդունում: Նա ունի իրավաբանական կրթություն, ավարտել է Մանկավարժական ինստիտուտի իրավագիտության ֆակուլտետը եւ բերում է շատ հետաքրքիր պատճառաբանություն: Բանն այն է, որ 218-րդ հոդվածը ունի խրախուսական նորմ, որը նախատեսված է նույն հոդվածի 4-րդ մասով: Համաձայն դրա՝ երբ պատանդ վերցրած անձը կամովին ազատում է պատանդին եւ հրաժարվում իր պահանջից, այլեւս ենթակա չէ քրեական պատասխանատվության, եթե իհարկե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում: Արթուր Թորոսյանը գտնում է, որ ինքը հենց այդպես էլ վարվել է. պատանդ վերցնելուց հետո կամովին ազատել է նրան, հրաժարվել իր պահանջից, ուստի նա ենթակա չէ քրեական պատասխանատվության վերոնշյալ հոդվածով:

- Նրա անհամաձայնությունը մեղադրանքի հետ կոնկրետ ա՞յդ մասով էգույքի վնասման վերաբերյալ առարկություններ չունի՞:

- Գույքի վնասման հետ կապված եւս իրեն մեղավոր չի ճանաչում, բերում է այն պատճառաբանությունը, որ իր դիտավորությունը ուղղված չի եղել գույք վնասելուն, որ չի գնացել այդ կենտրոն՝ պատերին կրակելու եւ գույքը վնասելու: Դա նրա նպատակը չի եղել, այլ եղել է միջոց՝ հիմնական նպատակին հասնելու համար:

Ո՞րն է եղել նրա հիմնական նպատակը:

- Պատանդ վերցնելը եւ դրանով համապատասխան պահանջ ներկայացնելը: Նա պահանջել է, որ իր մոտ ներկայանա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը, բայց նրանց միջեւ որեւէ կապ չի եղել, նա երբեք այնտեղ չի աշխատել եւ գույքային որեւէ հարաբերություն, որեւէ պահանջ չի ունեցել:

Այդ դեպքում ինչո՞ւ է պահանջել հանդիպում Վիկտոր Սողոմոնյանի հետ:

- Ճիշտն ասած, այստեղ նա բերում է ոչ տրամաբանական պատճառաբանություն. գտնում է, որ իրեն ծրագրավորել են, եւ ինքը փորձում էր Վիկտոր Սողոմոնյանի միջոցով կանչել նաեւ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդուն՝ Սեդրակ Քոչարյանին, եւ նրանից պարզել, թե իրեն ինչու են ծրագրավորել: Ամեն դեպքում, դա է իր պատասխանը:

Ի՞նչ նկատի ունի՝ ասելովթե իրեն ծրագրավորել են:

- Այդ հարցը ինձ էլ է հետաքրքրում, գործը քննող քննիչին էլ, դատարանում կալանքի սանկցիան քննարկող դատավորին էլ: Ամեն դեպքում, ելնելով նրա պատասխաններից եւ բացատրություններից՝ երեւի թե անհրաժեշտություն առաջանա նրա նկատմամբ դատահոգեբուժական-հոգեբանական ստացիոնար փորձաքննություն նշանակել: Դրանից հետո պարզ կլինի՝ ինչպես պետք է վերաբերվել նրա ցուցմունքներին: Այս պահին ես չեմ բացառում, որ նա հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունենա: Ամեն դեպքում, նրա գլխում եղած խառնաշփոթը պարզելու համար անհրաժեշտ են դատահոգեբուժական բնագավառին հատուկ մասնագետների գիտելիքներ:

Բայց նա չի՞ պարզաբանելթե ինչն է ի վերջո հանգեցրել նման քայլի դիմելուն:

- Որեւէ տրամաբանական պատասխան այդ հարցին նա չի տվել, այդ իսկ պատճառով ես գտնում եմ, որ պետք է նշանակվի դատահոգեբուժական փորձաքննություն:

Օրեր առաջ մեր զրույցում Թորոսյանի նախկին աշխատավայրի տնօրենն ասել էրոր նրա վարքագծում որեւէ խնդիր չի եղելդրանից բացիաշխատանքի ընդունվելիս Թորոսյանը համապատասխան բժշկական զննություն էր անցել:

-Ի միջի այլոց, ասեմ. ըստ սահմանված կարգի՝ օրինական զենք ձեռք բերելու համար եւս պետք է ներկայացվի տեղեկանք՝ հոգեբուժական համապատասխան հաստատությունից, նարկոլոգիական դիսպանսերից, որպեսզի պարզ լինի՝ անձը հոգեկան որեւէ հիվանդությամբ տառապում է թե՝ ոչ: Այդ տեղեկանքները նա ներկայացրել է կամ անցած տարվա դեկտեմբերի վերջին, կամ այս տարվա հունվարի սկզբին, այսինքն՝ մոտավորապես 2 շաբաթ-մեկ ամիս առաջ: Ես ուզում եմ հավատալ, որ այդ տեղեկանքը ներկայացնելուց առաջ իրեն հետազոտել են, որովհետեւ եթե վաղը պարզվի, որ առանց հետազոտելու անձին տեղեկանք են տալիս, եւ դրա հիման վրա նա հրազեն է ձեռք բերում, ապա շատ վատ է: Ես չեմ կարծում, թե այդ տեղեկանքը կարող է կեղծված լինել: Ամեն դեպքում, այս դեպքից հետո պիտի վերանայվեն զենքի թույլտվություն տալու չափանիշները:

Պատանդըորի մասին նշեցիք սկզբումկոնկրետ մե՞կն է եղելթե՞ նկատի ունենոր տարածքում գտնվող անձանց ազատ տեղաշարժման իրավունքը սահմանափակվել է:

- Չէ, կոնկրետ մեկ անձի պահանջ է ներկայացրել, ինքն էլ է ընդունում, որ ասել է՝ դու գտնվում ես պատանդի կարգավիճակում, զգա պահի լրջությունը, իմացիր, որ այս պահին պատանդ ես: Պատահական անձ է եղել, նրանից որեւէ պահանջ չի ունեցել, ուղղակի զգուշացրել է:

Իսկ Ձեր պաշտպանյալը չի՞ տվել որեւէ մեկի անունըով իրեն կարող էր դրդած լինել նման քայլի:

-Ոչ, նա պնդում է, որ գործել է միայնակ:

Պարոն Աղաջանանդեպքից հետո մամուլում տարբեր տեղեկություններ հրապարակվեցիննախ նշվեցոր նա աշխատել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակումապա՝ որ գնացել է իր չստացած աշխատավարձի հետեւից

- Նման ցուցմունք նա չի տվել, եւ այս պահի դրությամբ նման վարկած նախաքննության մարմնի կողմից չի էլ հաստատվել, ընդհակառակը նա հերքել է, որ երբեւէ աշխատել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակում եւ որ գումար է ստացել, նույնիսկ գրասենյակի տեղը չի իմացել, Սեդրակ Քոչարյանին էլ անձամբ չի ճանաչել: Համենայն դեպս, նա այդպես է նշել:

Իսկ ներկայումս որտե՞ղ է աշխատում:

- Ներկա պահին որեւէ տեղ չէր աշխատում:

Այժմ պատրաստվո՞ւմ եք որեւէ միջնորություն ներկայացնել:

- Նախապատրաստում եմ բողոք՝ խափանման միջոց կալանավորման դեմ, քանի որ գտնում եմ, որ դատական նիստի ընթացքում չի հիմնավորվել ողջամիտ կասկածը առ այն, որ նա կատարել է նշված հանցագործությունը՝ հենց իր կողմից բերված հիմնավորումներով:

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին