«Ընդդիմադիրները ծանոթացել են խաղաղության պայմանագրի կետերին ու մտահոգություն հայտնել, որ մենք դրանից ոչինչ չենք ստանալու, միայն զիջումներ են լինելու»,- ԱԺ-ում, դիմելով խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանին, ասաց լրագրողներից մեկը. «Պայմանագիրն այն մասին է, որ կողմերը հավասարապես պարտավորվում են անել նույն քայլերը, ենթադրենք, հայկական կողմը չպետք է խրախուսի ինչ-որ գործողություն, որը միտված կլինի Ադրբեջանի նկատմամբ ագրեսիայի, նույն ձև՝ Ադրբեջանը չպետք է խրախոսի իր երկրում մի քայլ... Ես չգիտեմ՝ իրենք ինչի հետ են ծանոթացել, երևի կարդացել են, չեն հասկացել, կամ հատուկ են դա անում, բայց պայմանագրում որևիցե կետ չկա, որտեղ նախատեսված է մի կողմի գործողություն»,- նշեց ԱԺ նախագահը: |
«Երևի կարդացել են, չեն հասկացել, կամ հատուկ են անում». Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմադիրների մասին
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet