▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երեկ ԱՄՆ-ում սպանված հայազգի հայտնի գործարարի կինը ևս մահացել է

Արդեն տեղեկացրել ենք, որ ԱՄՆ-ում՝ Լոս Անջելոսի իր տանըսպանվել է վերջին տարիներին ԱՄՆ-ում բնակություն հաստատած գործարար, Երևանում գտնվող «Մարկո պոլո» սրճարանի նախկին սեփականատեր Արմեն Սահակյանը, որը հայտնի է Վիետնամ մականունով, իսկ վերջինիս կինը ծանր վիրավորվել էր: Արման Սահակյանը նաև Նոյյան Տապան գրախանութի սեփականատերն էր:

«Հրապարակը»-ը, հղում անելով իր ունեցած տեղեկություններին, գրում է, որ Արմեն Սահակյանի կնոջ կյանքը չի հաջողվել փրկելնա հիվանդանոցում մահացել է։ Արմեն Սահակյանն ու կինը ունեին 3 անչափահաս երեխա»։

Հիշեցնենք, որ գործարարին սպանել են երկու մեքսիկացի վարձկաններ: Սահակյանին հաջողվել է կրակել և սպանել նրանցից մեկին, մինչդեռ մյուս մեքսիկացուն հաջողվել է կրակել և սպանել գործարարին, ինչպես նաև ծանր վիրավորել վերջինիս կնոջը, այնուհետև լքել դեպքի վայրը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին