▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երեկ դու և հայի թշնամու ղեկավարը նույն տեքստն եք ասել. քաղաքագետը` Լենա նազարյանին

Դուք երկիրը հասցրել եք պարտության՝ հընթացս զրկելով իր հայրենասեր ու սրտացավ տերերից, որ երեկ դու և հայի թշնամու ղեկավարը՝ մեկդ Երևանում վեր ընկած, մյուսդ՝ Շուշիում, նույն տեքստն ասեք՝ «Արցախն այլևս երբեք չպետք է լինի հայինը, հայը չպետք է բանակ ունենա, հայը պետք է միշտ պարտված մնա»։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Էդգար Էլբակյանը` անդրադառնալով ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանի աղմկահարույց հարցազրուցին:

«ՍԱՐԻԲԵԿՆ ՈՒ ԳԵՎՈՐԳԸ ԿԱՄ ՅՈԹ «ԻՍԿ»

• Ձախ նկարում Սարիբեկն է։ Սարիբեկը հերոս է։ Սարիբեկը զոհվել է Մոնթեի հետ միասին 1993 թ․ հունիսի 12-ին՝ Մարզիլու, Ղիյամադինլու և Յուսուֆջանլու գյուղերը մաքրագործելուց հետո։ Սարիբեկը 5 երեխաների հայր էր…

• Իսկ աջ նկարում Գևորգն է։ Գևորգը հերոս է։ Գևորգը համալսարանական «սովորական» կրթությունից հետո ընտրել է սպայի մասնագիտությունը։ Գևորգն Արցախը դավանում էր որպես հավատ։ Գևորգն ասում էր, որ եթե էլի ծնվեր, կուզեր նորից հայ լինել։ Գևորգը 2020 թ․-ի նոյեմբերին ընկավ Շուշվա մարտերում…

• Իսկ երեկ՝ 2021 թ․ հունվարի 15-ին, մի ցավագար հայտարարեց, որ Սարիբեկի արյան, Սարիբեկի ընտանիքի զրկանքների հաշվին ազատագրված Արցախը, որն իրենք հանձնեցին Գևորգի արյան և Գևորգի ընտանիքի զրկանքների հաշվին, այլևս երբեք չպետք է լինի հայինը, հայը չպետք է բանակ ունենա, հայը պետք է միշտ պարտված մնա։

• Իսկ 2020 թ․ հոկտեմբերի 3-ին՝ նախքան գլխավոր ցավագարի «սարդարապատյան» ելույթը, Ստեփանակերտի բունկերներից մեկում բազում վկաների ներկայությամբ ես մոտեցա մեկ այլ փոխցավագարի և ուղիղ հարցրի․ «Ձեր տվյալներով՝ Հայաստանի բնակչությունը պատկերացնո՞ւմ է իրավիճակի լրջությունը, պատրա՞ստ է հաղթանակի համար սպասվող զոհաբերությանը»։ Հնչեց պատասխան՝ «լրիվ, էդ մասով լրիվ օկ ենք, պատրաստ են»։ Այսինքն՝ երբ պատերազմն օգտագործվում էր իշխանությունը պահելու համար, իրենք հայտարարում էին, որ «բնակչությունը պատրաստ ա», իսկ հիմա, երբ խաբուսիկ խաղաղությունն է օգտագործվում իշխանությունը պահելու համար, իրենք մուննաթ են գալիս, թե «ո՞ւմ 18 տարեկան երեխեքով եք Արցախ ուզում, ո՞ւմ 18 տարեկան երեխեքով եք հաղթանակ ու արժանապատվություն ուզում»…

• Իսկ մուննաթ է գալիս մի ցավագար, որը 2020 թ․ նոյեմբերի 25-ին աթոռի մեջ նստած էմբրիոն հիշեցնող խեղճացած կեցվածքով ասում էր, որ իրենք Շուշին անկռիվ չեն հանձնել, Գևորգի արյան հաշվին են հանձնել, որ հանկարծ իրենց դավաճան չասենք…

• Իսկ 2020 թ․ հոկտեմբերի 21-ին, երբ պատերազմի դադարեցման շանսը գերեզմանյալ էր, գլխավոր ցավագարը, որ նախքան Մեխակավանի անկումն էլ գիտեր, որ «սարդարապատյան գործերը» լավ չեն, կոչ արեց կազմել կամավորական խմբեր։ Այդպիսի կոչին արձագանքում են ամենահայրենասերներն ու ամենասրտացավերը։ Այսինքն՝ իմանալով, որ պատերազմն ընթանում է դեպի ջախջախիչ պարտություն և ըստ չհերքված պնդման՝ շատ ավելի վաղ դադարեցրած լինելով աշխարհազորի լրահամալրումը՝ գերագույն ցավագարը կանխամտածված կերպով երկրիս հայրենասեր ու սրտացավ տերերին ուղարկում էր մահվանը դեմ հանդիման։ Իսկ անում էր դա, որ այսօր մորթապաշտներով «ջա՜ն» ասեն ու «ջա՜ն» լսեն՝ հռչակելով, որ Արցախն այլևս երբեք չպետք է լինի հայինը, հայը չպետք է բանակ ունենա, հայը պետք է միշտ պարտված մնա…

• Իսկ «էմբրիոնային հարցազրույցում» ցավագարը ցիտում էր քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածը, թե իբր իրենց արածներում պետական դավաճանության հանցակազմ չկա։ Կա, անա՛րգ ցավագար։ Դուք «թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ օգնություն եք ցույց տվել» թշնամուն։ Դուք երկիրը հասցրել եք պարտության՝ հընթացս զրկելով իր հայրենասեր ու սրտացավ տերերից, որ երեկ դու և հայի թշնամու ղեկավարը՝ մեկդ Երևանում վեր ընկած, մյուսդ՝ Շուշիում, նույն տեքստն ասեք՝ «Արցախն այլևս երբեք չպետք է լինի հայինը, հայը չպետք է բանակ ունենա, հայը պետք է միշտ պարտված մնա»։

• Իսկ Լերմոնտովը հույս չուներ, որ երկրային դատաստանը պատժելու է հանճարեղ Պուշկինին սպանողներին։ Նա ասում էր՝ «Բայց կա և Աստծո դատը // Պղծությա՛ն դաշնակիցներ // Նա սպասում է, նա չի լսում // Ոսկու զնգոցը»։ Իսկ ես հավատում եմ, որ հերոսներ Սարիբեկի ու Գևորգի զոհաբերությունը հանձնած ցավագարները նախ երկրային դատի են արժանանալու, որից հետո արդեն «սպասեն Աստծո դատաստանին»…»,- գրել է նա:

 

Կայքում տեղ գտած մտքերը հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Asekose.am / հեռ: 095519696
Հասարակություն ավելին