▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երեք գրքերի շնորհանդես Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում

Վիրահայոց թեմի “Հայարտուն” կենտրոնի հյուրն էր Երևանից ժամանածլրագրող Թաթուլ Հակոբյանը: Հանդիպումը թբիլիսահայ հասարակայնության հետ անկախ լրագրողը սկսեց ներկայացնելով «Սիվիլիթաս» հիմնադրամը, որի հիմնադիր նախագահն է ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար, այժմ Ազգային ժողովի անդամ Վարդան Օսկանյանը:
Իր խոսքում բանախոսը նշեց, որ վերոհիշյալ հիմնադրամը է հանրության հետ հանդիպումների միջոցով ներկայացնում է նաև կատարած աշխատանքների տարեկան զեկույցը: Այս անգամ այն հրապարակվել է“Հայաստան-2013. Ակնկալիքների և անակնկալների տարի” խորագրով: Զեկույցը բաժանվեց ներկաներին:
Այնուհետև լրագրող Հակոբյանը կատարեց Վարդան Օսկանյանի “Անկախության ճանապարհով” գրքի շնորհանդեսը: Սույն գրքում ՀՀ նախկին արտգործնախարարը պատմում է երկրի առաջին դիվանագետի պաշտոնում իրականացրած աշխատանքների մասին, որոնք պարունակում են բանավեճերի, դիվանագիտական մոտեցումների հետաքրքիր պահեր: Բանախոսը դահլիճում տեղ գտած հասարակությանը տեղեկացրեց, որ Վարդան Օսկանյանի գրքում հատուկ գլուխ է հատկացված Հայաստանի Հանրապետության հետ հարևան Վրաստանի վարած քաղաքականությանը, երկրի շրջափակման և մեկուսացման տարիներին իրականացրած գործունեությանը, դիվանագիտական այն մեծ աշխատանքին, որ կատարում էր ՀՀ արտաքին գործերի նախարարությունը Վարդան Օսկանյանի գլխավորությամբ,Վրաստանի միջով ապահովելով ՀՀ ելքը արտաքին աշխարհ:
Թաթուլ Հակոբյանը ներկայացրեց նաև իր հեղինակությամբ “Արցախյան օրագիր. Կանաչ ու սև” և “ՀայացքԱրարատից. Հայերը և թուրքերը” գրքերը: Հատկանշական է, որ Հակոբյանի գրքերը թարգմանված են նաև թուրքերեն և դրանք լույս են սփռում շատ հարցերի վրա: Գրքերի հեղինակը պատմեց, թե ինչպես է ընթացել շնորհանդեսը Ստամբուլում, հատկապես ինչն է հետաքրքրել ներկաներին և նշեց, թե ինչ հետաքրքրությամբ են թուրքերը ձեռք բերել վերոհիշյալ գրքերը:
Այնուհետև հեղինակը պատասխանեց լսարանին հետաքրքրող հարցերին, որոնք առանձնապես վերաբերում էին արցախյան պատերազմին, թուրքերի և ադրբեջանցիների մոտեցումներին արցախյան հերոսամարտին և հատկապես ցեղասպանության հարցին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին