▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երեւանի հյուրանոցներում ապրիլի 23-26-ին հնարավոր չէ համար պատվիրել. «ՀԺ»

«Երեւանի հյուրանոցների մեծամասնությունում ապրիլի 23, 24,25,26-ի համար հնարավոր չէ որեւէ համար պատվիրել որովհետեւ բոլոր սենյակները պատվիրված են: Սա հաստատվել է երեկ մեր թղթակցի իրականացրած հարցախույզով: Նման իրավիճակ է, մասնավորապես, «Մարիոթ Արմենիա», «Հայաթ Փլեյս Երեւան», «Գոլդեն թյուլիփ», «Էրեբունի», «Անի պլազա», «Դայմոնդ Հաուս», «Բեսթ Վեսթերն Կոնգրես» եւ բազմաթիվ այլ հյուրանոցներում:

Բոլոր հիմքերը կան պնդելու, որ այս տարվա ապրիլի 24-ին Երեւանում աննախադեպ թվով այցելուներ են լինելու: Որոշ մասնագետներ նույնիսկ մտավախություն են հայտնում, թե Երեւանի հյուրանոցային ենթակառուցվածքները կարող են չբավարարել առկա պահանջարկը, մանավանդ որ Քիմ Քարդաշյանի այցից եւ Վատիկանում տեղի ունեցած պատարագից հետո պոտենցիալ հյուրերի նոր ալիք է սպասվում»:

Ուշագրավ այլ նյութեր`  «Հայկական ժամանակ»  թերթում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին