▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երեխային բռնության ենթարկած կնոջ հեռախոսում նման տեսանյութերը շատ են եղել. մանրամասներ

Երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերած Աննա Արևշատյանն իրավապահներին մեկը մյուսի հետևից հակասող տեղեկություններ է հայտնել, թե ինչ նպատակով է դստեր հետ այդպես վարվել ու նկարահանել նրան։

Armlur.am-ի տեղեկություններովի համաձայն, կնոջ հեռախոսը առգրավելով,իրավանահները բացահայտել են, որ կնոջ հեռախոսում նմանօրինակ տեսանյութերը բավականին շատ են։ Ասել է թե, Աննա Արևշատյանը նմանօրինակ տեսարաններ շատ է պատրաստել ու նկարահանել։ Ավելին, իրավապահների մոտ քննության սկզբում վարկածներից մեկը եղել է այն, որ նա երեխայի հետ այդ կերպ վարվելով փորձել է պատժել՝ հոր դեմ ցուցմունք տալու համար ,սակայն քննության ընթացքում առավել խորքային բացահայտումներ են արվել ընտանիքում առկա անառողջ մթնոլորտի մասով, որի ուղղությամբ այս պահին իրավապահները աշխատում են։

Չի բացառվում, որ քննությամբ ավելի ուշ բացահայտվի, որ համացանցում կան հատուկ էջեր, որտեղ նմանօրինակ տեսանյութեր պատրաստողին վճարում են ու Աննա Արևշատյանը կոնկրետ այդ նպատակով է դստեր հետ այդպես վարվել ու նկարել։ Դատելով այս դեպքից, իրավիճակը կբարդանա ու գործով այլ անձիք կններգրավեն՝ տեսանյութի պատվիրատուներ, այն տարածողներ և այլն»,– գրում է կայքը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին