Չինաստանում գործազուրկ ծնողները վաճառել են իրենց երեխային` iPhone գնելու համար: Ի դեպ, դատարանում նրանք չեն ընդունել, որ եսասիրաբար են վարվել. հակառակը, նրանց կարծիքով սա բխում է երեխայի շահերից:
Telegraph-ի փոխանցմամբ ամուսինները նախքան երեխայի ծնվելը հայտարարություն են տարածել` նրան 8 հազար դոլարով վաճառելու մասին:
Երեխան ծնվել է տնային պայմաններում: Աղջկա ծնվելուց հետո նրան վաճառել են` գնելով iPhone:
«Երեխային վաճառել ենք ոչ թե հանուն փողի, այլ ցանկանում էինք նրա համար բարեկեցիկ կյանք ապահովել»,-դատարանում ասել են երեխայի ծնողները: