▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երգչուհի Ժաննա Ֆրիսկեն 7 երեխայի կյանք է փրկել

Ռուսական ճանաչված երգչուհի Ժաննա Ֆրիսկեն Լոս Անջելեսի հիվանդանոցներից մեկում գլխուղեղի քաղցկեղի դեմ բուժման կուրս անցնելուց հետո իրեն բավական լավ է զգում: Ժաննան արդեն սկսել է քայլել, այտուցվածությունն աստիճանաբար վերանում է:

Պարզվում է՝ փողերը, որ Ռուսաստանի բնակիչները հավաքել էին Ֆրիսկեի համար, երգչուհին տվել է քաղցկեղային հիվանդություններ ունեցող երեխաների բուժման համար: Այդ կերպ, հավաքված միջոցները մի քանի կյանք են փրկել:

Հավաքված գումարով հնարավոր է եղել 7 երեխայի փրկել, որոնցից ամենափոքրն ընդամենը 8 ամսական է: Բոլոր երեխաները քաղցկեղի ծանր աստիճան ունեն: Եվս երեք երեխայի վիրահատելու են առաջիկայում: Ծանր հիվանդ երեխաների վիրահատությունների համար 30.5 մլն ռուբլի է տրամադրվել: Հավաքված գումարից 30 մլն ռուբլի էլ առանձնացվել է՝ Ֆրիսկեի բուժումը շարունակելու նպատակով:

 

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին