▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը մրցույթ է հայտարարել իր երկրպագուների շրջանում

 

Ողջու՛յն, սիրելինե՛րս:

Երգերիս՝ բազմաթիվ ձեր մեկնաբանությունները, ինձ ուղղված ձեր շատ նամակները, որոնցով ինձ խնդրում եք ձեզ տրամադրել երգերիս օրիգինալ գործիքավորումները, պատճառ հանդիսացան, որ ես հայտարարեմ ՄՐՑՈՒՅԹ...

Եվ այսպես,ահա՛ հղումը  , որտեղից կարող եք ներբեռնել (download) «ԵՍ ԵՄ ՀՈՐԻՆԵԼ» երգի գործիքավորումը, որի նվագակցությամբ պետք է երգեք, ավելի ցանկալի է նաև նկարահանեք սիրողական վիդեո տարբերակ (անգամ հեռախոսով կամ համակարգչի WEB CAM-ով ), այդ վիդեոն տեղադրեք YouTube-ի ձեր ալիքում և մինչև ապրիլի 19-ը ներառյալ դրա հղումը (link) ուղարկեք lilithovhannisyanofficial@gmail.com հասցեին:

Ձեզանից յուրաքանչյուրը՝ անկախ տարիքից ու սեռից, կարող է մասնակցել մրցույթին: Իմ կողմից ընտրված լավագույն կատարումները կտեղադրեմ YouTube-ի և Facebook-ի իմ պաշտոնական էջերում, իսկ լավագույնին կընտրեք դուք՝ ձեր հավանության (LIKE), դիտումների (view) և քվեարկության միջոցով:

ՄՐՑԱՆԱԿ


Հաղթողի հետ պատիվ կունենամ հանդիպելու, հանձնելու նվերներ և նրա հետ համագործակցելու իմ հաջորդ երգի ձայնագրման և տեսահոլովակի նկարահանման շրջանակներում :)))
Եթե հաղթողը լինի արտերկրից՝ հոգ չէ: Կփոխվի մրցանակի հանձման ձևը, բայց ոչ մրցանակը :)

Մրցույթի վերաբերյալ ձեր հարցերը կարող եք ուղղել այս գրառման տակ: Մեծ սիրով կպատասխանեմ բոլորին:

Սիրով՝ ձեր Լիլիթ:

 

Գրառումը և տեսանյութը Լիլիթ Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին