▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երգչուհի Սյուզի Մելիքյանի պսակադրությանն էլ էին եկեղեցին «փակել». «Ժողովուրդ»

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

​​​​​​​

«Երեկ երգչուհի Սյուզի Մելիքյանի և տնտեսագետ Գարիկի հարսանիքն էր «Օջախ» ռեստորանային համալիրում։ Քավորը Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն էր, որը զույգի ընտանիքների մտերիմ բարեկամն է։ Շուրջ 400-հոգանոց հարսանեկան արարողությանը ներկա էին Աժ ԲՀԿ խմբակցության անդամ Վահան Կարապետյանը, որը Գարիկի մորաքրոջ ամուսինն է, Աժ ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Օսկանյանի որդին և այլք։ «Ժողովուրդ»–ը տեղեկացավ որ Գարիկը Աջափնյակում աչքի Է ընկել Աժ ընտրությունների ժամանակ՝ մորաքրոջ ամուսնու համար «ձայներ» հավաքելով։

 

Իսկ ինչ վերաբերում է Սյուգի Սելիքյանին, ապա նա ոչ վաղ անցյալում աշխատում էր Ազգային ժողովի գրադարանում Աժ ՀՀԿ խմբակցության անդամ Վարդան Այվազյանի միջնորդությամբ։ Ի դեպ, նշենք, որ երգչուհին հայտարարել էր. «Փեսացուն չի ուզում լուսանկարներում երևալ, այդ պատճառով խնդրում եմ, որ լրատվամիջոցներից ոչ ոք մեր պսակադրությանը ներկա չլինի։ Ես կտրամադրեմ նկարները հաջորդ օրը։ Միևնույն է, եկեղեցին չորս կողմից փակ Է լինելու»։ Հավելենք միայն, որ վերջերս էլ եկեղեցին «փակել» էր Աժ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ալեքսանյանը իր զավակների կնունքի օրը։ Կարծես թե դա վերածվում Է վատ սովորության»–գրում է թերթը։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին