▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երգիչ Հայկ Կասպարովը լքում է Հայաստանն ու ասում` Ես այստեղ անելիք չունեմ...

Հայկ Կասպարովը մոտ ժամանակներս պատրաստվում է ընդմիշտ հեռանալ  Հայաստանից: Ներկայացնում ենք Armstar.am-ի հարցազրույցը  երգչի  հետ:

-Հա՛յկ, ամիսներ առաջ Հայաստանից մեկնելու ժամանակ  հարցազրույցներից մեկում ասել էիք, որ վիրավորված եք մեր հասարակությունից և հույս ունեք, որ երբեք չեք վերադառնա. ինչո՞վ էր պայմանավորված Ձեր վերադարձը:
-Չեմ ասել, թե վիրավորված եմ, ուղակի ասել եմ, որ անելիք չունեմ այստեղ:
Յուրաքանչյուր մարդ ունի իր երաժշտական ճաշակը: Այս կամ այն երգը սիրել, չսիրելու իր ցանկությունը: Մեր հասարակության մեծ մասը սիրում է այն երաժշտությունը, որը ես չեմ երգում, իսկ  ես չեմ ուզում անել մի բան, ինչը հասարակությանն այդքան էլ չի հետաքրքրում:
Ստեղծվում են լայն մասսանների ճաշակով շատ երգեր, դրանց կատարողները սիրվում են. ես նրանց մեջ չեմ մտնում, ու դա ինձ չի վիրավորում:
Եկել եմ փաստաթղթերիս հարցերը վերջնական լուծելու համար, որպեսզի այստեղից գնամ որպես Գերմանիայի քաղաքացիություն ունեցող մարդ:
 -Մենա՞կ եք եկել:
-Նախ մենակ էի վերադարձել, ապա ինձ միացավ կինս, բայց դասերի պատճառով  նա ստիպված էր շուտ գնալ:
-Ո՞ր երկրում եք բնակվում Ձեր կնոջ հետ և ինչո՞վ եք այնտեղ զբաղվում:
-Գերմանիայի Շվերին քաղաքում:  Կինս սովորում է, իսկ ես դեռ ոչնչով չեմ կարող զբաղվել: Բարդություններից խուսափելու համար  չեմ ուզում անօրինական որևէ գործ անել: Երբ վերջնականապես այնտեղ հաստատվեմ, հիմնական մասնագիտությամբ կիբեռնետիկ եմ, կփորձեմ այդ ասպարեզում ինձ դրսևորել, իհարկե, չեմ մոռանա երգելու մասին, սակայն առաջիկա մեկ տարին դեռևս կզբաղվեմ ընտանեկան գործերով և իմ հետագայի մասին մտածելով:

-Այս ամիսների ընթացքում, կարծում եմ  հետաքրքրվել եք այնտեղի շոու-բիզնեսով, Ձեր գործունեությունն այնտեղ պատկերացնում եք: -Պատկերացնում եմ: Անգամ պատկերացնում եմ ինձ այնտեղ մի քիչ ավելի պետքական, քան Հայաստանում: Այնտեղի շոու բիզնեսը լավն է, կան լավ կատարողներ, ինչպես բոլոր երկրներում: Կան շատ երաժշտական նախագծեր, ու երբ հեռուստացույցով դիտում ես դրանց փորձերը, քեզ թվում է, թե ինչ-որ շատ մեծ ու լուրջ միջազգային մրցույթի փորձեր են: Ամեն մի դետալի վրա աշխատում են գործից բան հասկացող պրոֆեսիոնալներ:-

Հայկ, ամիսներ առաջ Ձեր նշանադրությունը շատ լրատվամիջոցներ լուսաբանեցին, շնորհավորեցին, որոշներն էլ դա չարեցին՝   այն որակելով  PR– քայլ: Ինչպես դա կմեկնաբանեք: 

-Իմ ամուսնությանն անդրադարձած կայքերից միայն մեկին եմ ես շատ փոքրիկ հարցազրույց տվել: Մնացած կայքերն օգտվել են իմ ֆեյսբուքյան էջի լուսանկարներից և նյութ գրել դրանց հիման վրա: Այդ ընթացքում շատ նամակներ էի ստանում տարբեր լրատվամիջոցներից, որոնց չեմ պատասխանել, քանի որ դա իմ անձնականն էր, ու չէի ցանկանում, որ մեծ աղմուկ բարձրանա: Հատկապես, որ դա նշանադրություն էր, հարսանիքը տեղի կունենա ապրիլի վերջին:
Բոլոր այն մարդկանց, ովքեր մտածում են, որ դա  PR– քայլ է, ասեմ, որ Գերմանիայում այդ հարցը շատ խստորեն է դրված: Այնտեղ շատ են կեղծ ամուսնությունները. գումար են վճարում ու ինչ-որ մեկի հետ ամուսնանում: Ուստի շատ մեծ հսկողություն կա: Ստուգվում է ամեն ինչ՝ սկսած ինտերնետային սոցկայքերից…
Երբ մենք գնացինք ԶԱԳՍ, իրենք մեր մասին ամեն ինչ արդեն գիտեին: Ընդհանրապես փաստաթղթերի ընդունումը շատ երկար է տևում, բայց մեր դեպքում բոլորը զարմացել էին, որ պատասխանները շատ արագ եկան:
 -Փաստորեն դեռ չեք ամուսնացել. հետաքրքիր է, որ Ձեր սիրելիին <<կինս>> եք կոչում..
-Մենք միասին ենք ապրում:  Բայց, քանի որ ես Գերմանիայում ապրելու իրավունք չունեմ, եկա այստեղ, որ ամեն ինչ լինի օրենքով. այսինքն ես Գերմանիայում պետք է օրենքով ամուսնանամ:  Փաստաթղթերիս հետ ամեն ինչ կարգին է: Մնում է միայն, որ հանձնեմ գերմաներենի քննությունը :  
-Փետրվարի՞ն եք վերջնականապես մեկնելու:
-Ոչ, կարծում եմ մարտի վերջին ամեն ինչ պարզ կլինի, և այդ ժամանակ էլ կմեկնեմ: Ճիշտն ասած ավելի շուտ պետք է մեկնեի, բայց մտածում էի՝ գուցե լինի Եվրատեսիլի նախընտրական փուլ: Տարբեր երկրներից  մի շարք  հեղինակներ ինձ համար երգեր էին ուղարկել, պատրաստ էին ամեն ինչ անել, միայն թե ես կատարեմ: Ուստի մտածում էի մասնակցել նախըտրական փուլին, իհարկե,նրանց առաջարկով:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին