▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երգիչ Մհերի սիրտն արդեն զբաղված է

Արդյոք երգիչ Մհերի անձնական կյանքում  փոփոխության մասին շրջանառվող լուրերը համապատասխանում են իրականությանը: esyes.am-ն է փորձել պարզել, Մհերն էլ  ծիծաղելով հաստատել է  լուրի իսկությունը: «Այո՛, ճիշտ է, իմ ու Լուսինեի միջև ինչ-որ բան կա. արդեն երեք ամիս է հանդիպում ենք: Ավելին ասել այս պահին չեմ կարող. հազիվ բախտս բացվել է, չեմ ուզում աչքով տան»,- ասել է «Արմենիա» մրցանակաբաշխության ժամանակ տարվա լավագույն երգիչ դարձած Մհերը:

Երգչի ընտրյալը 28-ամյա երգչուհի Լուսինե Շմավոնյանն է, ով նախկինում  «Դիվա» ռուսական խմբի մեներգչուհին է եղել:

Ի դեպ, Մհերն ու սիրելին` Լուսինեն, առաջիկայում պատրաստվում են զուգերգով հանդես գալ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին