Թվում է, թե կանադացի երիտասարդ երգիչը ծրագրել է 2013 թ-ին փոխել իր իմիջը: Մինչև վերջերս շատ ծնողներ իրենց երեխաների համար իբրև լավ օրինակ նշում էին Ջասթին Բիբերի անունը, իսկ հիմա Բիբերը ծխում է մարիխուանա, մասնակցում ծեծկռտուքների և համացանցում տեղադրում իր կիսամերկ լուսանկարը: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը: Բիբերի այս արարքը կարող էր դեռահասներին հատուկ փոքրիկ անկարգություն դիտվել, եթե նա չլիներ ոչ միայն պապարացիների, այլև միլիոնավոր երկրպագուների ուշադրության կենտրոնում: Դրա համար էլ նրա այն արարքները, որոնք ընդունված չափանիշներից դուրս են, ակնթարթորեն սենսացիա են դառնում: Ենթադրվում է, որ Ջասթին Բիբերը որոշել է տրվել բացարձակ ազատությանն ու հաճույքներին իր նախկին սիրեցյալ, երգչուհի Սելենա Գոմեսից բաժանվելուց հետո:
Երգիչն իր կիսամերկ լուսանկարը տարածել է համացանցում
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Շոու-բիզնես ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին