▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երիտասարդները ժետոն տվեցին, որ Նիկոլ Փաշինյանը հանձնի Արայիկ Հարությունյանին

Արդեն տեղեկացրել ենք, որ շարունակվում է ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության անդամների նստացույցը եւ բողոքի ցույցը ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հեռացման պահանջով: Նրանք վանկարկում են՝ «Արայիկ հեռացիր» եւ այդ պահանջի մասին պաստառներ են կրում: Նշել ենք նաև, որ երիտասարդների հետ հանդիպեց նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Երիտասարդները Փաշինյանի միջոցով մետրոյի ժետոն փոխանցեցին ԿԳՄՍ նախարարին:

/filemanager/uploads/2019/11/week-2/Arayik_Harutyunyan.jpg

Վարչապետն ասաց, որ նախարարն ինքը կգնի ժետոն, այն ընդամենը 100 դրամ է.

«Ոչինչ, իրեն տվեք, ժողովրդի ժետոնն է»,- ասաց նախաձեռնության անդամներից մի աղջիկ

«Ժողովրդի ժետոնը ես ինձ հիշատակ կպահեմ»,- ասաց վարչապետը:

 

Դիտեք նաև՝ Այն անդաստիարակ պահվածքը, որ դրսևորում է ՀՅԴ-ն, պատիվ չի բերում մեր ամենահին կուսակցություններից մեկին. Արայիկ Հարությունյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին