▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երկրի առաջին դեմքն այդպիսի ելույթ չի ունեցել, որից 15 րոպե հետո չպարզվի, որ էլի խաբեց. Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է Ռ. Քոչարյանի՝ աջակիցների հետ հանդիպման տեսագրության երրորդ հատվածը:

«Մեր հասարակության մոտ ինձ համար երկու գործոն բացահայտվեց. չէի մտածում, որ մենք կարող ենք այդքան հանդուրժող լինել ստի ու ոչ պրոֆեսիոնալիզմի նկատմամբ: Եթե սա շարունակվի, մեր հասարակությունը երբեք չի առողջանա: Երկրի առաջին դեմքն այդպիսի ելույթ չի ունեցել, որից 15 րոպե հետո չպարզվի, որ էլի խաբեց, բայց էլի շարունակում է ունենալ մեծ թվով համակիրներ. սա նորմալ չէ»,- ասել է Քոչարյանը՝ հավելելով, որ պաշտոնյայի կողմից սուտ ասելը պետք է քրեորեն պատժելի դառնա:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին