▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Երկրի բարձրագույն ղեկավարությունն օգտագործում է սեռական բնույթի կոմպրոմատներ»․ Միքայել Նահապետյան

Քաղաքական-հասարակական գործիչ Միքայել Նահապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Էսօր պաշտոնապես ու հրապարակային հայտնի դարձավ, որ երկրի բարձրագույն ղեկավարությունն օգտագործում է սեռական բնույթի կոմպրոմատներ` շանտաժի ու հարկադրանքի համար։ Աղազարյան Հովիկին սպառնում են ինչ-որ սեռական բնույթի կոմպրոմատներով։ Էսօր Հայաստանը հատել է ևս մի կարմիր գիծ` դեպի դիկտատուրա տանող ճանապարհին։
Ես երբեք չեմ ունեցել անձնական կյանքի գաղտնիության պատրանք։ Միշտ ապրել ու ամեն քայլս արել եմ այն կանխավարկածով, որ գուցե դա գաղտնի նկարահանվում է։ Միշտ պատրաստ եմ էղել շանտաժի ու պատրաստ եմ եղել ինքս հրապարակել այն, ինչով ինձ կսպառնան։ Պատրաստ եմ եղել ու պատրաստ եմ հարվածի տակ դնել այն կանանց, ովքեր շփվել են ինձ հետ, բայց չեն ընտրել այդպիսի հարվածի պատասխանատվությունը։
Բայց նույնիսկ ես չեմ պատկերացրել, որ մանր-մունր կագեբեյշնիկների թաքուն ակնարկով սպառնալիքներին մի օր կփոխարինեն երկրի ղեկավարի ու ԱԺ նախագահի հեռուստացույցով հնչող սպառնալիքները։
Ամոթի, բարկության ու տխրության օր է այսօր, երբ էսքան տարվա դեմոկրատական պայքարից հետո կյանքում առաջին անգամ հիմնավոր փաստի հիմքով ստիպված եմ իմ հետ շփվող ու ապագայում շփվելիք կանանց «ծանուցել» իմ հետ կյանքն ապրելու նոր` նիկոլական կանոնները։
Սա էլ կանցնի, մենք կհաղթենք լիբերալ-չեկիստների այս հանցախմբին ու բոլոր մարդիկ ազատ կլինեն վախից, հալածանքից ու շանտաժից։ Իսկ մինչ այդ ուժ ու քաջություն եմ մաղթում բոլոր նրանց ովքեր այսուհետ ևս պատրաստ են կռվել հանուն դեմոկրատիայի, ընդդեմ չեկիստական նենգության ու բռնակալության։ Հա ու մեկ էլ գոմեշի կաշի եմ մաղթում էն սապլյակներին, ովքեր էս չեկիստների իշխանության հետույքի շուրջ պատվոպահակ են կանգնած, իբր թե որովհետև ձախական-դեմոկրատական հայացքներ ունեն»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին