▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երկրի կառավարումը դարձել է ամենամեծ բիզնեսը. Ստյոպա Սաֆարյան

Հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման որոշումը, այժմ էլ վճարովի ավտոկանգառների պատմությունը երիցս ցույց են տալիս, որ երկրի իշխանությունների, իսկ Երեւանի մակարդակում' ՀՀԿ-ական քաղաքապետի համար հանրային ծառայությունները ժողովրդին, երեւանցուն թալանելու, կթելու հերթական հնարավորությունն է: Այն որ քաղաքապետը որոշում է կայացնում գծատերերի շահերից ելնելով, այդպես էլ «հիմնավորում» է իր ապօրինի որոշումը /վնասով են աշխատում/, իսկ հետո հիշում է, որ ժողովրդի ու նրա սոցիալական խոցելի խմբերի մասին «մոռացել» է ու հանձնաժողով է ձեւավորում, ինքնին ամեն ինչի մասին ասում է: Այն որ տեսանկարահանող սարքերի նման հիմա էլ վճարովի ավտոկանգառներից գոյացած միջոցների 70 տոկոսից ավելին գնալու է ոչ թե քաղաքի կամ պետական բյուջե, այլ ինչ-որ իշխանավորի գրպանը, կրկին ամեն ինչի մասին ասում է: Փաստորեն,պետական միջոցներով ճանապարհներ են սարքվում, ասֆալտապատվում, սպասարկվում, իսկ քաղաքացիներն էլ իրենց միջոցներով կամ պարտքով-վարկով ավտոմեքենա են գնում, որ հանրային վայրերում այն կանգնեցնելու դեպքում վճարեն ինչ-որ մեկին, ով գալիս եւ ընդամենը գծանշում է հանրային տարածքն ու փողոցը: Այսպիսի բոսյակություն միայն Հայաստանում է հնարավոր: Երկրի կառավարումը դարձել է ամենամեծ բիզնեսը: Հանրային քաղաքականության բոլոր ոլորտները դարձել են պարզապես բիզնես...

Քաղաքացին, ով չարքաշ եղանակով մի քանի կոպեկ է աշխատում/ստանում կամ տրանսֆեր ստանում արտերկրի հարազատից, լույսը վառում է'սրանց է վճարում, գազը վառում է' սրանց է վճարում, ջրի ծորակը բացում է' սրանց է վճարում, հեռախոսով զանգում է' սրանց է վճարում խանութ է գնում եւ առեւտուր անում' սրանց է վճարում, տրանսպորտ է նստում' սրանց է վճարում, հիմա էլ փողոցում ավտոմեքենան կանգնեցնելու համար կրկին սրանց է վճարելու: Ու բոլորը գնում են մեկ գրպան կամ լավագույն դեպքում' մի քանի ընտանիքի գրպան:

 Ստյոպա Սաֆարյանի գրառումը

 Ֆեյսբուք

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին