▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երկրորդ անգամ նույն գետում.«Ժողովուրդ»

Վերջին մեկ շաբաթվա լրահոսին հետեւելով` այնպիսի տպավորություն էր, որ ժամանակը հետ է շրջվել, եւ հիմա ոչ թե 2015թ. մարտն է, այլ 2013-ի, Հայաստանն էլ ոչ թե Եվրասիական տնտեսական միության անդամ է, այլ դեպի պայծառ եվրոպական ապագան սուրացող ինքնիշխան պետություն: Ընդ որում, նման տպավորության ձեւավորմանը նպաստում էր ոչ միայն եւ ոչ այնքան Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստն ինքնին, որքան դրա շրջանակներում եւ դրանից դուրս ՀՀ իշխանությունների եւ ԵՄ ղեկավարության արած հայտարարությունները:

Եվ եթե առաջինները խոսում էին Հայաստանի` եվրոպական արժեքներին անմնացորդ նվիրվածության եւ եվրոպական կառավարման մոդելին ձգտելու իրենց նվիրական ցանկության մասին, ապա ԵՄ պաշտոնյաներն էլ` հանձնակատար Յոհաննես Հանի գլխավորությամբ, հայտարարում էին Հայաստանի հետ համագործակցության խորացման պատրաստակամության մասին: Մի խոսքով` «մե ծիծաղ, մե ուրախություն»... Միայն թե Հայաստանն արդեն Եվրասիական տնտեսական միության անդամ է, որի ամենագլխավոր անդամը` Ռուսաստանը, փաստացի, չհայտարարված պատերազմի մեջ է Եվրամիության հետ: Եվ դրա արդյունքում, Սերժ Սարգսյանի ասած, «Հայաստանի եվրոպական շաբաթի» ավարտին սահմանում ունեցանք երեք զոհ:

Իհարկե, Եվրամիության պաշտոնյաները հայտարարում են, թե իրենք դասեր են քաղել  անցյալի սխալներից եւ որոշել են վերանայել Եվրոպայի հարեւանության քաղաքականությունը: Ավելին` ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին, օրինակ, հարկ է համարում հատուկ ընդգծել, որ ԵՄ-ն նոր ռազմավարություն է մշակում, որով երկրներից յուրաքանչյուրի հանդեպ կկիրառվի անհատական մոտեցում, եւ որը Ռուսաստանի կենսական շահերը հաշվի առնելու տեսանկյունից առավել իրատեսական կլինի, իսկ հանձնակատար Յոհաննես Հանն էլ Երեւանում հայտարարեց, թե Հայաստանի համար կմշակվեն «առանձնահատուկ պայմաններ»:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր «Ժողովուրդ»  թերթում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին