Վրեժխնդրություն, սուտ և անտեղյակություն․ այսպես է եկեղեցին արձագանքել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այսօրվա հայտարարությանը։ Սիմոնյանն ասել էր, թե պետք է առաջիկայում քննարկել եկեղեցին հարկային դաշտային մտցնելու հարցը։
«Խնդրո առարկա անձը, փաստորեն, մրցանակակիր լինելով թքելու մեջ, անխոցելի է նաև պոռոտախոսության գործում և առավել անմրցելի՝ անտեղյակության մեջ: Եթե խոսելուց առաջ չի ստացվում՝ գեթ պետք է փորձել դրանից հետո մտածել: Նույնիսկ այդ դեպքում դժվար չէր լինի տեղեկանալ, որ եկեղեցու՝ հարկեր չվճարելու մասին պնդումները, մեղմ ասած, սուտ են»,- «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում ասել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանն էլ Սիմոնյանի հայտարարությունը վրեժխնդրություն է անվանել։ Ըստ նրա՝ իշխանության ներկայացուցիչները պետական մտածողությունը վերածել են անձնական քինախնդրության։
«Եկեղեցին գաղափարական պայքարի է ելել, եթե կարող եք, գաղափարական պայքարով հաղթեք»,- ասել է Շիրակի թեմի առաջնորդը։
Նա հավելել է, որ ռեպրեսիվ մեթոդներով են փորձում պայքարել եկեղեցու դեմ, սակայն դա նրանց չի հաջողվելու։
«Ուր են հասցրել սրանք պետական համակարգը` վերածել են անձնական քինախնդրության։ Մենք էլ կարող ենք քինախնդրությամբ մոտենալ և արգելել մտնել եկեղեցի։ Բայց կմնանք մեծահոգի, որովհետև ինչքան էլ նրանք անառակ, բայց մեր զավակներն են »,–ասել է Շիրակի թեմի առաջնորդը։
Նշենք, որ ըստ ՊԵԿ հրապարակած տվյալների՝ Հայ առաքելական եկեղեցին ոչ միայն հարկեր վճարում է, այլև 2024թ–ի առաջին եռամսյակի տվյալներով՝ եկեղեցին 488–րդն է 1000 հարկ վճարողների ցանկում։ Եկեղեցին ունի բազում սպասավորներ ու աշխատակիցներ, ապրող, օգտվում է տարբեր աշխատանքային ծառայություններից, և, բնական է, որ հարկեր վճարվում են: Եկեղեցին Հայաստանում, ինչպես և այլ երկրներում ազատված է որոշակի հարկատեսակներից իր կրթական, սոցիալական և բարեսիրական գործունեության բնույթից ելնելով, և Հայաստանում դա նաև սահմանված է եկեղեցի-պետություն հարաբերությունները կարգավորող օրենքով:
Դիտեք նաև՝
Օգտատեր Վահագն Մխոյանը գրել է. «Էս եկեղեցին, որ «հարկեր չվճարելով» էսքան հարկա վճարում, բա որ վճարի, ինչքա՜ն կվճարի»։ |
Քաղաքական մեկնաբան Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արևմտյան ֆոնդերից ու պետություններից միլիոններով գրանտ ստացող քաղհասարակություն կոչվածը՝ իրականում նիկոլական իշխանության սպասարկուները, նույնիսկ մի տարրական հարցում չկարողացան իրենց շեֆերին նորմալ խորհուրդ, ավելի ճիշտ եկեղեցու դեմ գործ տալ։ Անգամ գործ տալու հարցում են դրանք անպիտան։ |
Դիտեք նաև՝