▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երկրպագուները սպասում են, որ Ռուբեն Հայրապետյանը կատարի խոստումը՝ հրաժարական տա

armtimes.com-ը գրում է. Հերթական անգամ հայկական ֆուտբոլում այնպիսի օրեր են, երբ ֆուտբոլասերները շունչները պահած սպասում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականին: Երեկ՝ սեպտեմբերի 4-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Դանիայի դեմ խաղում թիմը պարտվեց 1:4 հաշվով եւ աչքի ընկավ դժգույն խաղով: Այսպիսով, 6 միավորով մնաց ընտրական E խմբի նախավերջին՝ 5-րդ տեղում եւ զրկվեց 2-րդ տեղի ու աշխարհի առաջնության ուղեգրի համար պայքարելու հնարավորություններից: Սա, ըստ երկրպագուների, հավաքականի համար ձախողում է, իսկ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը խոստացել էր հեռանալ ձախողման դեպքում:

«Եթե աշխարհի 2018 թվականի առաջնության առաջիկա ընտրական փուլը Հայաստանի հավաքականը ձախողի, ես հրաժարական կտամ: Երբեք չեմ ասել, որ շրջափուլի չստացվելու դեպքում կհեռանամ, բայց այժմ ասում եմ: Ես ստախոս չեմ»,- ասել էր նա:

Սակայն արդյո՞ք Հայրապետյանն այս արդյունքը որպես ձախողում է դիտում: Նա երբեք չի ասել, թե կոնկրետ ինչն է համարվելու հաջողություն կամ ձախողում: Այս ձեւակերպումը նրան իր խոսքը տարբեր ձեւերով մեկնաբանելու լայն հնարավորություններ է տալիս: 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին