Արդեն քանի օր է, ինչ լրատվական դաշտում պտտվում է Երուսաղեմի Հայոց պատրիարքի աղմկահարույց նամակն` ուղղված Ամենայն Հայոց Կաթողիկոսին, որին Մայր Աթոռի մամլո խոսնակն արձագանքել էր` կասկած հայտնելով նամակի վավերականության հանդեպ, քանի որ զարմանալի կերպով նամակն համացանցում ավելի շուտ էր տարածվել, քան կհասներ հասցեատիրոջը: Սրան ի պաստասխան «Առաջին լրատվական»-ը փորձեց զրուցել Երուսաղեմի միաբան, ի դեպ նաև Պատրիարքական նախկին տեղապահ և նաև Պատրիարքի պաշտոնի երբեմնի թեկնածու,Արիս արք. Շիրվանյանի հետ:
Արիս արք Շիրվանյանը հաստատել ե տխրահամբավ նամակի վավերականությունը, նշելով, որ նամակը ունի պատրիարք Նուրհան Մանուկյանի ստորագրությունը և գրված է պաշտոնական բլանկի վրա: Միաժամանակ նա նշել է «Բովանդակությունը նույնն է, այն, ինչ նախապես մամուլով տարածվեց: Իհարկե, չգիտեմ, թե ինչպես անկանոն կերպով դուրս եկավ և տարածվեց՝ մինչ վեհափառին ուղարկելը, բայց ես՝ տեսնելով, որ արդեն աղմուկ է բարձրացել, և Տեր Վահրամը կասկած է հայտնել մամուլում նամակի վավերականության առնչությամբ, անմիջապես ինձ մոտ եղող պաշտոնագիրը ուղարկեցի Մայր աթոռ՝ մտածելով, որ երևի պատրիարքի կողմից ուղարկվածը չէր հասել»: Որևէ մեկը, ով գոնե մի փոքր հասկանում է պաշտոնական գրագրությունից պիտի զարմանա առաջին հերթին կատարվածից ու նաև պատկերացում կազմի այն հաստատության մասին, որտեղից այսպես ասենք տեղի է ունեցել տեղեկատվության արտահոսքը: Չեմ ուզում երկարաշունչ հոդված շարադրել, սակայն և չեմ կարող չանդրադառնալ խնդրին ողջ տարողությամբ.
նախ, ինչպես վկայում է yerkirmedia.am-ը, նամակի` Համացանցում հայտնվելուց հետո Պատրիարքարանը ողջ օրը որևէ կերպ չի մեկնաբանել կատարված փաստը, ասելով, որ պատրիարքը բացակայում է, իսկ պաշտոնական Էջմիածինն էլ պատասխանել է, որ նմանատիպ գչություն չի ստացել Երուսաղեմից: Մի փոքր տարօրինակ չի այս ամբողջը, մի փոքր թույլ ու նունիսկ ծիծաղելի չի արդյոք հնչել Երուսաղեմի պատճառաբանությունը: Եթե երոսւաղեմի Հայակական պատրիարքարանում գոնե նվազագույն պատկերացում ունեն պաշտոնական գրագրությունից և միայն զբաղված չեն ստամոքս-աղիքային խնդիրներ լուծելով կամ սեփական շահերին վանքը ծառայեցնելով, ապա պիտի գոնե կարողանայաին տրամաբանական պատասխան տալ, կամ հերքել կամ ափսոսանք հայտնել... մի խոսքով ուղղակի պատճառաբանություն չհորինել, որի վրա «եփված հավերը կծիծաղեն»: Հետաքրքրական ու նույնիսկ մի փոքր էլ զավեշտալի է այդ նամակի վերջնական հասնելը Մայր Աթոռ. նամակը պտտվում է Համացանցում մի ամբողջ օր, պատրիարքարանը չի մեկնաբանում ստեղծված վիճակը որովհետև Նուրհան Մանուկյանը բացակայում էր, Էջմիածինն հայտարարում է, որ չի ստացել նման գրություն և միայն օրվա ավարտին երեկոյան 7.30, ինչպես նույն yerkirmedia.am-ն է նշում նամակը հասնում է Էջմիածին բայց ոչ թե պաշտոնական Էլ հասեով, կամ պաշտոնական ճանապարհով, այլ Արիս արք. Շիրվանյանի անձնական էլ. հասցեով:
Ինչ է ստացվում, որ բարձրաստիճան եկեղեցականի կողմից եկեղեցական գահակալին գրվում է ըստ էության անձնական բնույթի նամակ,ինչում կարելի է համոզվել տեքստն ընթերցելուց, որը անհասկանալի կերպով հայտնվում է Համացանցում մինչ կհասներ հասցեատիրոջը,որը որևէ կերպ գոնե զարմանք կամ տարակույս չի առաջանցում պատրիարքարանում, գոնե միայն այն մասով, թե ով է արդյոք հեղինակը տեղեկատվության արտահոսքի, որից հետո, այն Էջմիածին է հասնում միաբաններից մեկի, թեկուզև բարձրաստիճան եկեղեցականի, անձնական էլ. հասցեով և այն էլ այն մեկնաբանությամբ, որ ուղարկել է վերջինս ,որովհետև աղմուկ է բարձրացել վավերականության հետ կապված. այսինքն, եթե այդ կասկածանքը չլիներ, ուրեմն ամեն բան հիանալի էր, ոչ մեկ տեղից չէր շարժվի ու չէր փորձի հետաքրքրվել նույնիսկ .... սա չի խոսում արդյոք այն մասին, որ մեղմ ասած պատրիարքարանը դարձել է «քեբաբխանա» և պատկերավոր ասած «շունը տիրոջը չի ճանաչում».ներկայիս պատրիարքի փայլուն ձեռքբերումը, քանզի երբևէ չի կարելի նախորդ որևէ պատրիարքի օրոք նմանատիպ անպատասխանատու որևէ քայլ չի եղել:
Փաստորեն այսպիսի անբիծ ու մաքուր պատրիարքն է փորձում քննադատել Կաթողիկոսին, ում միակ ձեռքբերումը Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը վարչական ու ինչ իմանանք նաև այլ ոլորտներով քեբաբխանայի է վերածել: