▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երթևեկության խախտումների մասին տեղեկություն կարելի է ստանալ համացանցով

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մեծ թվով քաղաքացիներ միայն տեխնիկական միջոցներով հայտնաբերված իրավախախտման տեսանյութին ծանոթանալու, այնուհետև վերադասության կարգով բողոքարկելու դիմում ներկայացնելու նպատակով ՀՀ մարզերից (այդ թվում՝ հեռավոր) այցելում են Ճանապարհային ոստիկանության վարչական մաս (ք. Երևան):

Կրկին տեղեկացնում ենք, որ տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերով հայտնաբերված իրավախախտումների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն (այդ թվում՝ տեսանյութ) կարելի է ստանալ համացանցով, իսկ բողոքարկման դիմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ցանկացած տարածքային փոստային ծառայության միջոցով:

Մասնավորապես, տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով կայացված որոշումների մասին ամբողջական տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ է մուտք գործել www.police.am կայքի «ԱՌՑԱՆՑ ՀԱՐՑՈՒՄ» բաժին, և մուտքագրելով տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագրի (տեխ. անձնագրի) համարը և հաշվառման համարանիշերը՝ տեսնել տվյալ տրանսպորտային միջոցով կատարված բոլոր իրավախախտումների գործերով կայացված որոշումները: Այնուհետև, ընտրելով ցանկացած որոշումը, հնարավոր է բեռնել և տեսնել խախտման տեսանյութը:

Ինչ վերաբերում է տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերով հայտնաբերված իրավախախտումների վերաբերյալ կայացված որոշումները վերադասության կարգով բողոքարկելու դիմում ներկայացնելուն, ապա դրա համար անհրաժեշտ է սահմանված կարգով կազմել դիմումը և բողոքարկման համար սահմանված 10-օրյա ժամկետում հանձնել տարածքային փոստային ծառայություն:

 

Ճանապարհային ոստիկանություն

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին