▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երթուղայինի վարորդը ուղևորին` «Համբալ, դուռը փակի»

Երեկ երթուղայինով գնում էի տուն, 44 համարն էր, երեկո, մութ ու ցուրտ: Հասանք «Կինո ռասիա»-իայի կանգառ, դե բնականաբար երթուղայինում լիքը մարդ կար, մեկը մյուսի վրա կռացած, Երթուղայինից մի երիտասարդ իջավ, դուռը լավ չփակեց վարորդն էլ կանանց, աղջիկների, անչափահասների ներկայությամբ նետեց. «Համբալ դուռը փակի»

Ուղևորն արդեն գնացել էր , չլսեց, իսկ ես չդիմացա, ու ասեցի, որ նման կերպ չի կարելի արտահայտվել կանանց, երեխաների ներկայությամբ, ու հորդորեցի, որ վերջապես նրանք հասկական, որ մարդ են տեղափոխում, ոչ թե կարտոֆիլ: Վարորդն ինձ. «Բա մեծի հետ խոսալ իմացի արա, լավ եմ անում»: Ես էլ վարորդին, արան դու ես, քեզ մեծավարի պահի:
Չթույլատրված վայրում կանգնեց ու ինձ մեղմ տոնով դուրս շպրտեց երթուղայինից:

ՀԳ. Շատ կցանկանայի, որ Տարոն Մարգարյանը լիներ երթուղայինում, նրա կողքին կանգնած լիներ քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ պրն Նավասարդյանը, ու նրանք վարորդի պահվածքի մեջ տեսնեին հենց իրենց:

Լրագրող Հարություն Մկրտչյանի գրառումը` ֆեյսբուքյան էջից

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին