▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Եթե Ալեն Սիմոնյանին «ճտիկով գրիչի» ամոթալի պատմությունից առաջ օգտագործեին, պատկերն այսքան. . .

Փաշինյանը տիկնոջ հետ ներկա էր Անահիտ Աղասարյանի պիեսով բեմադրված «Հարսանիք թիկունքում» ներկայացմանը

Սահմանադրական կարգը տապալած անձինք քրեական պատասխանատվության կենթարկվեն՝ անկախ արարքի կատարման ժամկետից

Ովքե՞ր են պետական բարձր պարգևներ ստացել Բանակի օրվա առթիվ

Պաշտոնական հայտարարություն նոր տիպի կորոնավիրուսի վարակի վերաբերյալ

Գաղտնալսումների գործով զննվել են Արթուր Վանեցյանի եւ Սասուն Խաչատրյանի հեռախոսները, Փաշինյանի. . .

Հրայր Թովմասյանը ճիշտ կանի մի լացակումած տեքստ գրի ու հրաժարական տա. Ալեն Սիմոնյան

Նման մարդը չի կարող լինել ՍԴ նախագահ․ Նիկոլ Փաշինյան

Արթուր Վանեցյանը թող դուրս գա փողոց ու դրսում ասի այն, ինչ ասել է. Ալեն Սիմոնյան

Հրայր Թովմասյանի կողմից հետևից գրկախառնության արժանացա․ Ալեն Սիմոնյանը պատմել է Արթուր. . .

«Ոստիկանապետը ուրիշ հերոսի անուն չգիտի». Վստրեչի Ապերի եղբոր որդուն տարել են ոստիկանություն

Լավ լուր ԵԽԽՎ-ից

Նիկոլ Փաշինյանն ու Արմեն Սարգսյանը շամպայն են խմել Բաղրամյան 26-ում

Ղազախստանը լուրջ խնդիրներ է ստեղծում Հայաստանից գնված մեքենաների հարցում

«Մարդ ինչքան ինտելեկտից զուրկ պետք է լինի, որ նման բան հայտարարի»

Շինաշխատանքը սկսվել է Մարությանի թույլտվությամբ՝ բակային տարածքի հաշվին. Դավիթ Խաժակյան

Օդաչու Արա Զոբայանը կործանվելուց առաջ կարողացել է Բրայանտի ուղղաթիռը շեղել բնակելի թաղամասից

Նարեկ ջան, դու պարզապես սովորական գործիք ես այլ մարդկանց ձեռքերում․ Մարիամ Փաշինյան

Բարոյականությունից զուրկ մի խումբ մարդիկ փորձեցին տարածել, որ ես տրանսգենդեր եմ. Անգելինա Ավետյան

Նախկին վարչապետի տան` 3-4 հարկանի շենքի բարձրությամբ պատնեշը բողոքի ալիք է բարձրացրել

Երևանի ավագանու «Իմ քայլի» անդամը վայր կդնի մանդատը. որոշումը կայացվեց

Հայտնի է, թե երբ և որտեղ տեղի կունենա Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը

Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում անդրադարձել է Հրայր Թովմասյանի նվիրած գրիչի շուրջ առաջացած աղմուկին

Դուք անբարոյական եք, ովքեր աբորտի ենթարկվելու փոխարեն լույս աշխարհ են եկել. Անիտա Հարությունյան

Ինչպես են Լևոն Քոչարյանն ու որդիները հետևում Սիրուշոյի հաղորդմանը

Երևանի ավագանու «Իմ քայլի» անդամը կարծում է, որ պետք չէ հեռացնել Հենրիկ Հարթենյանին ավագանու կազմից

Գիշերներն աստիճանաբար տաքանում են մոտ 8-10 աստիճանով. Գագիկ Սուրենյան

Քոբի Բրայանտի և նրա դստեր հետ մահացել է նաև ուղղաթիռի հայ օդաչուն՝ Արա Զոբայանը

Վերջաբանը տխուր է լինելու և առաջին հերթին՝ հենց կառավարող թիմի համար.Էդմոն Մարուքյան

Գուցե մտածելու բա՞ն կա. Թագուհի Ղազարյան

Մի «կոմպրոմատ» էլ ինձնից. Շահեն Հարությունյան

«ՔՊ»-ի վերահսկող հանձնաժողովը նիստ կանի․ պատճառն ավագանու անդամի գրառումն է

Նիկոլ Փաշինյանը նոր փաստ է հրապարակել

Պահանջում էին քաղաքական սպանությամբ ազատվել Սերժ Սարգսյանից, բայց Փաշինյանը համոզում էր՝ դա չէ. . .

Հենրիկ Հարթենյանը վայր կդնի ավագանու մանդատը և կհեռացվի ՔՊ-ից

Հայաստանը գտնվում է քյարթու կոռուպցիոն երկրների շարքում. Հրանտ Բագրատյան

Ու էս լակոտիզմը սահման չունի․ ԲՀԿ-ական ավագանին՝ իմքայլական գործընկերոջ գրառման մասին

Երևանում թալանել են «գոլդ» համարանիշներով թանկարժեք ավտոմեքենաներ

«Գրիչի հեքիաթը»․ պատմում է դերասան Սերգեյ Դանիելյանը

Կարանտինի մեջ գտնվող Ուհան քաղաքում ՀՀ առնվազն 3 քաղաքացի կա

Գրիչն արժե 166 դոլար. Անժելա Թովմասյան

Շոկի մեջ եմ գրիչի գինն իմանալով․ Նիկոլ Փաշինյան

Վանեցյանն առաջարկում է նոր վարչապետ ընտրել

Հրայր Թովմասյանը կարողանում է 530 եվրո արժողությամբ գրիչ ունենալ. Ստյոպա Սաֆարյան

Կարևոր է, որ Իսրայելը ճանաչի Հայոց ցեղասպանությունը․ Արմեն Սարգսյանն՝ Իսրայելի նախագահին

Հրայր Թովմասյանը փաստաբանական թիմին խնդրել է պատրաստել Փաշինյանի դեմ հայցադիմումը

Նիկոլ Փաշինյանի խոստացած գրառում-արժանահավատ փաստը Հրայր Թովմասյանի մասին

Արժեքները, որ կերտել ենք Երուսաղեմում, ոչ միայն մերն են, այլև համաշխարհային մշակույթինը․ Սարգսյան

Սպաներին հորդորում ենք զերծ մնալ շանտաժի միջոցներով իրենց իրավունքները պաշտպանելու փորձերից.. . .

Նոր կառավարությունը պայմանավորվածություններ չունի ո՛չ արտաքին խաղացողների, ո՛չ էլ միջազգային. . .

Ես անգամ եղունգներս կարճացրի, սկսեցի գրեթե չշպարվել. Մերի Մակարյան

Life.panorama.am-ը գրում է.

 Կայքը զրուցել է հաղորդավարուհի, դերասանուհի Մերի Մակարյանի հետ:

-Մերի, այժմ տեսնում ենք Ձեզ «Առաջնորդները» հեռուստասերիալում, աշնանային եթերաշրջանի հետ կապված նոր ծրագրեր չկա՞ն:

-Աշնանը, իմ տեղեկություններով, կվերսկսվեն «6-րդ զգայարանի» նկարահանումները, բայց ժամկետներ նշել չեմ կարող: Անկեղծ ասած՝ դեռ «Առաջնորդները» հեռուստասերիալից առաջ 20 մասանոց ֆիլմում եմ նկարահանվել, որի հեռարձակումն անընդհատ հետաձգվում է, գուցե աշնանային եթերաշրջանում թե մենք՝ դերասաններս, թե հեռուստադիտողը տեսնի այդ ֆիլմը, որի ռեժիսորն է տաղանդավոր մարդ Հարութ Շատյանը: Այս ֆիլմում մարմնավորում եմ գլխավոր հերոսուհուն, ով դժվար կյանքով է  ապրում. նա սկզբում սպասուհի է լինում, նրան շատ են ոտնահարում, սակայն հետագայում իր ուժեղ տեսակի շնորհիվ կարողանում է առաջ շարժվել ու բոլորից վրեժ լուծել:

-Մի անգամ նշել էիք, որ խեղճ կնոջ չեք մարմնավորի, ինչպե՞ս ստացվեց, որ համաձայնվել եք  նման դերով հանդես գալ:

-Գիտեք, իմ հերոսուհին ոչ թե խեղճ աղջիկ է, այլ սովորական մեկն է, ով փող չունի, ով դառնում է մի տղայի խաբեության զոհը, որից հետո նա ստիպված է լինում աշխատել որպես սպասուհի: Բայց հետագայում, նա կարողանում է գնալ երկրից, հարստանալ ու վրեժ լուծել: Ես հենց սկզբից էլ ասել էի, որ ինձ չեմ պատկերացնում խեղճ ու անընդհատ լացող աղջկա դերում: Միշտ էլ դերասանը սկզբում փորձում է ընկալել իր դերն, ապա սիրել այն ու ավելի ճիշտ ներկայացնել: Այստեղ կերպարս մարմնավորելու հետ խնդիրներ չառաջացան, քանի որ լավ թիմի հետ էի աշխատում:

-Ի վերջո՝ ինչո՞ւ Ձեզ Ձեր նշած խեղճ ու լացող կնոջ դերերում չեք պատկերացնում, չէ որ դերասնը պետք է յուրաքանչյուր կերպարով հանդես գա: Վախ չունե՞ք Ձեր կերտած կերպարների հետ նույնացվելու, հատկապես որ «Դժվար ապրուստ» սերիալում ունեցաք նման նախադեպ՝ Ձեզ մարդիկ ընկալում էին որպես բացասական մարդու:

-«Դժվար ապրուստ»-ում եւս ես շատ եմ լաց եղել, այնպես չէ, որ տխուր տեսարաններ չեմ ունեցել: Բայց լացելու համար էլ տարբեր իրավիճակներ կան, շատ կարեւոր է, թե ինչի համար ես լաց լինում ու ինչ է ես ուզում դրանով ասել: Թույլ մարդն իրեն անընդհատ գտնում է արցունքների մեջ, բնությունն է  այդպիսին՝ տղամարդիկ կռիվ են տալիս, հայհոյում են, կանայք՝ լաց լինում:  Բայց ես շատ եմ կարեւորում, թե ինչ իրավիճակում ես դու արտասվում: Իսկ թե ինչո՞ւ եմ նման բան ասել, պետք է նշեմ, որ խնդիրը նրանում է, որ մեր երկրում դերասանն իր միջոցներով է հարդարվում, հագնվում, գնում մատնահարդարի մոտ: Այս պարագայում ես միշտ խնամված տեսք ունեմ, իմ վարսերը միշտ հարդարված են, ես հետեւում եմ, որ իմ եղունգները լինեն միշտ հարդարված, շպարն իր տեղում լինի, այսքանից հետո ես ինչպե՞ս կարող եմ խեղճ աղջկա մարմնավորել, իմ արտաքինը ուղղակի չի համապատասխանի դրան: Իհարկե, լավ առաջարկի դեպքում ես կհամաձայնվեմ ու ամեն ինչ կանեմ, որպեսզի համապատասխանեմ կերպարին, ինչը եղավ վերընշված  ֆիլմի ժամանակ, երբ մարմնավորեցի սպասուհու: Այդ ֆիլմի համար ես անգամ եղունգներս կարճացրի, սկսեցի գրեթե չշպարվել: Բայց այսքանից հետո, միեւնույն է, ինձ խեղճ ու կրակ կերպարում չեմ կարողանում պատկերացնել:

-Գուցե նման տեսակետ ունենալու պատճառը Ձեր բնավորությո՞ւնն է, իրականում ուժե՞ղ կին եք Ձեզ համարում:

-Չէի ասի, որ դա բնավորության հետեւանք է: Շատ հնարավոր է, որ իրականում խեղճ ու կրակ աղջիկն իրեն տեղն եկած դեպքում ավելի ուժեղ պահի, քան ես, որ արտաքնապես ուժեղ եմ երեւում:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես ավելին