
Aravot.am-ը գրում է. «Արդեն 11 ամիս է՝ պառկած եմ հիվանդանոցում, անտեսված եմ պետության կողմից: Շատ բան են խոսք տվել, իրենց խոսքի տերը չեն եղել: Ուղղակի ուզում եմ հասկանամ՝ սենց մինչեւ ե՞րբ, մինչեւ ո՞ւր, ինչքա՞ն է շարունակվելու»,- կայքի հետ զրույցում ՊՆ նախարարին այսպիսի հարցադրումներ է արել ապրիլյան պատերազմին Թալիշում վիրավորված զինվոր Ռոլանդ Սահակյանը, որն արտերկրում բուժման կարիք ունի ու իր խոսքերով՝ դա որեւէ մեկին չի մտահոգում:
Ռոլանդն արդեն 12 վիրահատություն է տարել, վնասված է ողնաշարը, հույս ունի, արտերկրում վերականգնողական կուրսերից հետո գոնե ոտքը կկարողանա գետնին դնել: Հարցին՝ ինչո՞ւ ես զգում, որ անտարբերություն կա քո նկատմամբ՝ նա պատասխանել է.
«Չեն հետաքրքրվում, չեն գալիս հարցնում՝ ոնց ենք, ոնց չենք: Արդեն 11 ամիս է՝ գամված են անկողնուն, պետության կողմից անտեսված եմ, ոչ մի աջակցություն չունեմ: Ապրիլին վիրավորվեցի, բերեցին հոսպիտալ, Սեյրան Օհանյանը եկավ, ասեց, որ ոչ մի բանի կարիք չենք ունենա, ամեն ինչ լավ է լինելու, բայց ոչ մի բանով էլ պետությունը մեզ չի օգնում: Մեր թազա վարչապետ է, նախագահ է, ինչ է՝ չեն եկել ստեղ: Վիգեն Սարգսյանը չի այցելել թե՛ ինձ, թե՛ Զարգարյան Ավետիսին»:
Մայրը՝ Հռիփսիմե Սահակյանը վիրավորված էր՝ «Սեպտեմբերի 21 եղավ ու Անկախության այդ օրը նաեւ Ռոլանդի ծնունդն էր՝ ոչ մի բան ՊՆ-ից չարեցին, չհիշեցին իրենց զինվորին, Բանակի օրն էլ ոչ մի բան ու որդիս առաջին կարգի հաշմանդամ է դարձել»:
Հոր՝ Քաջիկի խոսքերով՝ 90 հազար դրամ թոշակ է ստանում.
«90 հազարով ես այս երեխային ո՞նց պահեմ` Էդ ի՞նչ գումար է, որ տալիս են, մենք ծնող ենք, ամբողջ ամառ այստեղ ենք եղել՝ հիվանդանոցում ու չենք կարողանում աշխատել: Էսօր ուրիշից եմ պարտք անում, որովհետեւ գումար է պետք հոսպիտալում, շաբաթը 80-100 հազար դրամ եմ ծախսում՝ ծնունդ է, պամպերս է, էլ մենք ի վիճակի չենք…Վիրավորված եմ»:
Ռոլանդ Սահակյանի խոսքերով՝ «Չեմ ուզում, էդ մեդալը թող պահեն իրանց, ուղղակի որպես խնդրանք՝ թող ինձ հանեն ոտքի: Ես այսօր խնդրում եմ, բայց մյուս անգամ համ ասելու եմ, համ պահանջելու եմ, համ էլ հայհոյելու եմ»:
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում


