Այսօր՝ օգոստոսի 28-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, պատասխանելով հարցին, թե արդյոք հայկական կողմն ապրիլյան քառօրյա պատերազմում հաղթել է, նշել է.

«Դուք ինձնից քաղաքական գնահատական եք ուզում. ապրիլյան գործողությունները ավարտվել են որոշ տարածքային կորուստներով, բայց ռազմաքաղաքական փոփոխություն չի կատարվել»:
Իսկ հարցին, թե դա բավարա՞ր է պնդելու համար, որ չենք հաղթել, նախարարը ասել է.
«Ես չեմ պնդողը, ոչ էլ պնդում եմ, որ հաղթել ենք: Որպես պաշտպանության նախարար ես հաղթելու կողմնակիցն եմ»:


