▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես չեմ վախենում կորոնավիրուսից, վախենում եմ նրանից, որ մենք դասեր չենք քաղում այն ամենից, ինչ կատարվում է. Սերժ Թանկյան

Աշխարհահռչակ երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը այս օրերին Նոր Զելանդիայում է ինքնամեկուսացման մեջ: Այդ ընթացքում հարցազրույց է տվել նորզելանդացի հայտնի լրագրողներից մեկին:

 

«Ես չեմ վախենում կորոնավիրուսից, ես վախենում եմ նրանից, որ մենք դասեր չենք քաղում այն ամենից, ինչ հիմա կատարվում է, եւ շարունակում ենք այն, ինչ անում էինք: Եվ առանց հասկանալու գնում ենք դեպի մեր անկայուն ապագան»,- ասել է նա:

Թանկյանը կարծում է, որ կորոնավիրուսի տարածման պատճառով աշխարհում ստեղծված իրավիճակը մարդկանց համար տարբեր հարցերում սեփական մոտեցումները վերանայելու հնարավորություն է:

«Սա չնախատեսված դադար է՝ պատրադրված բնության կողմից, որը մեզ ստիպում է մտածել, թե որն է զարգացվածության չափանիշը, այն գնահատելու սանդղակը: Մինչեւ հիմա այդ չափանիշը տնտեսական աճն էր, որն ակնհայտորեն դիմացկուն չէ: Սա ստիպում է մեզ հետքայլ անել ու մտածել, թե որը պետք է լինի մեր հաջորդ չափանիշը, ապրելակերպի՞ բարելավումը, երջակությա՞ն շատացումը… Սա հիանալի հնարավորություն է նորից մտածելու այն մասին, թե մեզ համար՝որպես քաղաքակրթության, ինչն է զարգացում, ինչն է իրոք կարեւոր: Տնտեսության կայուն զարգացումը դիմացկուն երեւույթ չէ, եւ սա կատարյալ օրինակ է, թե ինչ կարող է անել բնության կողմից այդ մի փոքրիկ բանը: Մենք այնքան խոցելի ենք: Փոքրիկ բանը կարող է այսպես ամեն ինչ կանգնեցնել: Մենք պետք է ավելի խելացի լինենք էկոլոգիայի ապագայի հարցում»,- ասել է նա:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին