▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես չեմ խոսում, բայց աշխատում եմ. Նունե Եսայանը՝ երկար լռության և նոր երգի պրեմիերայի մասին

Starnews.am-ը կայքը զրուցել է երգչուհի Նունե Եսայանի հետ՝ ժամանակավոր լռության, կորոնավիրուսի դեմ իր պայքարի և նոր՝ «Երբ հոգիս է երգում» տեսահոլովակի մասին:

«Ես չեմ խոսում, բայց աշխատում եմ», այսպես է արձագանքել երգչուհին այն հարցին, թե ինչու է նա դադարել հարցազրույցներ տալ և ներկա գտնվել այս կամ այն հաղորդման նկարահանմանը:

«Ես և իմ ընկերները, իմ թիմը շարունակում ենք աշխատել: Նոր տեսահոլովակիս պրեմիերան դրա վառ ապացույցն է, ինչպես նաև, եթե դուք ուսումնասիրեք իմ սոցցանցերի էջերը, ապա կհասկանաք, որ «լռություն» ասվածը ինձ համար չէ»:

-Տիկին Եսայան, արդեն երեք ամսից ավել է մեր երկրում արտգակարգ դրություն է և ինչպես եք Դուք պահում արտակարգ դրության կանոնները: Եվ, եթե թույլ կտաք, երկրորդ հարցը. Ձեր բազմաթիվ կոլեգաներ վերջերս բողոքի ակցիա էին կազմակերպել կառավարության դիմաց՝ պահանջելով պայմաններ ստեղծել աշխատանքի վերադառնալու համար։

Մեր ընտանիքը պահպանում է արտակարգ դրության բոլոր պահանջները, և հետևում ենք պարետատան կողմից սահմանված բոլոր կաննոներին, իհարկե, մշտական տանը չենք լինում, բայց տնից դուրս գալուց պահպանում ենք բոլոր կանոները: Դա դժվար է, բայց եթե օրենքի պահանջն է, ապա պետք է ենթարկվենք, ոչինչ անել չենք կարող։ Իսկ ինչ վերաբերվում է իմ կոլեգաների բողոքի ակցիաներին, ապա ասեմ, որ ես հարգում եմ նրանց ազատ արտահայտման իրավունքը, բայց մյուս կողմից էլ հարցը վերաբերվում է ինչպես իրենց, այնպես էլ շատ շատերի առողությանը: Այս կենտեքստում երևի ոչ մի եզրահանգում ու կարծիք չհայտնեմ, միայն կասեմ, որ կցանկանայի բոլորը աշխատեին ու առողջ լինեին:

Մի փոքր կպատմե՞ք երգի ստեղծմանտեսահոլովակի մասին:

Մեծ սիրով․  երաժշտության հեղինակը բոլորիս կողմից սիրված Արթուր Գրիգորյան է, խոսքերը՝ իմ լավ ընկերոջը, տաղանդավոր Ավետ Բարսեղյան, ռեժիսորները՝ Ֆրիդա Յորքը և Արման Գևորգյանն են, իսկ օպերատորը՝ Արտյոմ Աբովյան: Գնահատական չեմ ցանկանում տալ, բայց վստահ եմ, որ այս երգը լսելով շատ շատերի հոգին կերգի ու շատերը ամբողջ հոգով կզգան ամեն բառը, երաժշտության ամեն հնչյունը:

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին