▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես չունեմ այդպիսի տեղեկություններ. Բակո Սահակյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին

Գուցե կան այդպիսի գործիչներ եւ այդպիսի ուժեր, մենք պարտավոր ենք բացահայտել այդ մարդկանց։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախագահ Բակո Սահակյանը՝ մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, ըստ որի, նա տեսնում է ընդհուպ դավադիր պատերազմ հրահրելու, անգամ որոշ տարածքներ հանձնելու եւ տեղի ունեցածի պատասխանատվությունը Հայաստանի կառավարության վրա դնելու հեռահար նպատակ:

 

 

«Գուցե կան այդպիսի գործիչներ եւ այդպիսի ուժեր, մենք պարտավոր ենք բացահայտել այդ մարդկանց։ Եվ, եթե կան այդպիսի նպատակներ, բնականաբար, ես էլ եմ դա որակում որպես դավաճանություն, հետեւաբար... Ես չունեմ այդպիսի տեղեկություններ, որ կան այդպիսի ուժեր, կան այդպիսի գործիչներ, ովքեր նախապատրաստվում են այդպիսի դավաճանական գործողությունների»,– ասաց Սահակյանը։

Հիշեցնենք՝ Սահակյանն ԱԺ-ում էր՝ հանդիպելու «Իմ քայլը» խմբակցության հետ։

 

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ նրանք էին երաշխավորություն ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու հարցով։

Կարդացեք նաև՝ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Ռոբերտ Քոչարյանի գործով Բակո Սահակյանի երաշխավորությանը

Դիտեք նաև՝ 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին