▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես էլ իմ կյանքի գնով ձեր կյանքն եմ պաշտպանելու.Նիկոլ Փաշինյանի պատասխանը՝ ֆեյսբուքյան օգտատիրոջը

Արդեն տեղեկացրել ենք, որ Ամուլսարի տարածաշրջան կատարած այցից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր արել՝ մասնավորապես նշելով.

«Այսօր Ամուլսարի տարածաշրջան կատարած այցի՝ ինձ համար ամենակարևորն հետևությունն այն է, որ մարդիկ գիտեն և վստահ են, որ ես ոչ մի միլիմետր չեմ շեղվի ճշմարտությունից ու Հայաստանի հավասարակշռված շահից: Շնորհակալ եմ այդ վստահության համար»:

Վարչապետի գրառման տակ մեկնաբանություներ էր գրել Շիրակ Բունիաթյան անուն-ազգանունով ֆեյսբուքյան օգտատերըՀուսով ենք Դուք ել արդեն գիտեք որ մե՛նք կյանքի գնով էլ լինի ԱՄՈՒԼՍԱՐԸ պահելու ենք», ինչին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը գրել էր.

«Շիրակ Բունիաթյան ջան, էդ «կյանքի գինը» թողնենք էլի: Ես էլ իմ կյանքի գնով ձեր կյանքն եմ պաշտպանելու»:

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Ջերմուկ, որտեղ  բնակիչների հետ քննարկե է Ամուլսարի հանքի հետ կապված խնդիրները։ Շրջայց կատարելու ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև կարճ ելույթ էունեցել քաղաքում ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման ակցիա անողների առաջ։

Դիտեք նաև՝

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին