▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես երբեք չեմ ասել, թե այլևս չեմ խաղալու սերիալներում. Ռիչարդ Մադլենյան

Life.panorama.am-ը գրում է, որ վերջին օրերին «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Բախտաբեր» հեռուստասերիալում իր մասնակցությունն է ցուցաբերում երգահան Ռիչարդ Մադլենյանը: Թե ինչ սցենարական լուծումներ են պատրաստված նրա կերպարի համար, դեռ պարզ չէ: Այն, որ վերջինս նաև դերասանությամբ է զբաղվում, գաղտնի չէր, քանի որ Ռիչարդն իր խաղը դեռ շատ վաղուց ցույց է տվել հայկական հեռուստասերիալներում, բայց հայտնի էր նաև վերջին շրջանում մեծ քննարկումների արժանացած երգահանի տեսակետը հայկական հեռոււստասերիալների պայմանների մասին: Այս թեմայով Life.panorama.am-ը կապ է հաստատել Ռիչարդ Մադլենյանի հետ, ով չցանկանալով որևէ մեկնաբանություն տալ, միայն նշել է.

«Ես կատեգորիկ կերպով չեմ ուզում հարցազրույց տալ, միայն կասեմ, որ ամեն բան իմ սրտով է: Ես երբեք չեմ ասել, թե այլևս չեմ խաղալու սերիալներում, որոշակի մեկնաբանություններ եմ տվել այդ ոլորտի այսօրվա պայմանների մասին, բայց չեմ ասել, թե այլևս չեմ խաղա»:  

 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին