▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես հրահանգել էի օլիգարխներին և թիկնապահներին պառկեցնել ասֆալտներին. Նիկոլ Փաշինյան

Վարչապետին հարց ուներ նաև «ԵԼՔ» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը.

«Երեկ քաղաքացիները ԱԺ բակից հեռանալիս նկատել են, որ հանրապետական պատգամավոր Միհրան Պողոսյանը հայհոյանքներ է հնչեցրել, դուք տեղյա՞կ եք այդ միջադեպից, կարելի է այդպիսի վարք դրսևորել»:

Այս հարցից հետո արձագանքեց նաև ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը.

«Իսկ մարդկանց կարելի՞ է պատգամավորներին հայհոյել»:

 

 

 

 

 

 

 

 

 

Վարչապետի պատասխանը չուշացավ.

«Ես հրահանգել էի օլիգարխներին և թիկնապահներին պառկեցնել ասֆալտներին, եթե հրամանը կատարված լիներ այսպիսի բան չէր լինի, ամեն ինչ կկարգավորվի, քննություն կլինի և եթե պարզվի, որ դա այդպես է ուրեմն նա չի հասկանում ինչ է կատարվում Հայաստանում»:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նիկոլ Փաշինյանի խոսքով երեկ երբ ինքը մտավ ազգային ժողով ամեն ինչ արեց, որ լարվածությունը թուլանա.

«Կատակների էի անում, ժպտում էի, մեր ժպիտները որպես թուլություն ընկալել պետք չէ»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին