tert.am-ի տեսանյութում սկանդալներ ու վեճեր Գրողների միության արտահերթ համագումարում, որն ընրում է ԳՄ նախագահ:
Առաջին վեճը սկսվեց, երբ առաջարկվեց ընտրել քարտուղարություն՝ Պետրոս Դեմիրճյան, Ավիկ Իսահակյան, Վազգեն Գաբրիելյան, Հրաչյա Սարուխան կազմով: Մեկ հոգի՝ գրող Աշոտ Խաչատրյանը չբարձրացրեց մանդատը և բարկանալով, որ դա չարձանագրվեց, մոտեցավ և քարտուղարությանը հարցրեց, թե ինչու իր դեմ լինելը չի արձանագրվում: Գրողը լքեց դահլիճը՝ ասելով՝ «Էս ինչ ա, Բրեժնևը ք… ք էր կերել»:
tert.am-ը նաև գրում է, որ քիչ հետո դահլիճ վերադարձած Աշոտ Խաչատրյանի վրա էլ հարձակվել է ԳՄ Նոյեմբերյանի բաժանմունքի անդամ Սամվել Բեգլարյանը՝ գոռգոռալով, թե նա «КГБ»-ից է, ինչին ի պատասխան Խաչատրյանը՝ հեգնանքով նշել է, թե «գնամ КГБ-ից» աշխատավարձս ստանամ:
Գրողների միության անդամների միջև նոր վեճերի պատճառ է դարձել հաշվիչ հանձնաժողովների ընտրությունը, և ոմանք տեղերից գոռում էին, թե ինչու պետք է ցուցակ ներկայացվի, այլ ոչ տեղում ընտրվի:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում
Լուսանկարը` ՊանարմենիանՖոտո-ի