▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ես կխոսեմ, ամեն ինչ կասեմ…». Սասուն Միքայելյան

«Ոչ մի մեկնաբանություն չեմ տալիս, մինչև որ կապաքինվեմ և ելույթ կունենամ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասել է ԵԿՄ նախագահ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք բանա՞կն է պարտվել արցախյան պատերազմում, թե՞ ներքին դավադրություն է եղել:

«Ես կխոսեմ, ամեն ինչ կասեմ, քաղաքական բաների մեջ չեմ ուզում մտնել»,- ասել է ԵԿՄ նախագահը:

Կայքը Սասուն Միքայելյանից հետաքրքրվել է նաև նրա առողջական վիճակից։ Վերջինս հայտնել է, որ բուժումը դեռ պետք է շարունակի. «Մինչև դեկտեմբերի 24-ը հիվանդանոցում եմ եղել, էլի պետք է գնամ հիվանդանոց. ոտքիս ներվն է կտրվել, չի աշխատում, 4 օպերացիա եմ տարել՝ մեջքս, 2 ոտքերս»:

Հիշեցնենք, որ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը վիրավորվել էր հոկտեմբերի 19-ին: Նա վիրավորում էր ստացել մեջքի և ոտքի շրջանում, բեկորային վնասվածքներ են:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին