▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«էս մարդիկ ներքին կուլտուրա չունե՞ն»

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի գրառումը. 

«Մարտի 1֊ի ոճրագործության 15-ամյակի նախօրեին իշխանությունը բացել է աբստրակտ քանդակագործության մի անհասկանալի նմուշ֊«հուշարձան», որի կողքին տեղադրել են «Մարտի 1-ի զոհերի հիշատակին» գրությունը։

Լավ, էս մարդիկ գիտենք որ սեփական ներքին կուլտուրա չունեն, բայց աշխարհի կարևոր մայրաքաղաքներում չե՞ն եղել, չգիտե՞ն նման հուշարձանները ինչպես են կերտվում։ Ի՞նչ է նշանակում «մարտի 1-ի զոհեր»։ Էդ մարտի 1֊ին ի՞նչ է՝ վթա՞ր է եղել, որից մարդիկ են զոհվել, թե մարտի 1-ը ի՞նքն է ինչ֊որ մեկի վրա հարձակվել։ Գոնե գրեին «Մարտի 1-ի ոճրագործության զոհերի հիշատակին», որ մի բան պարզ լիներ։

Երբ Հայ Ազգային Կոնգրեսը պահանջում էր նման հուշարձանի կառուցում, մենք նկատի ունեինք, որ այն պետք է հավերժացնի ժողովրդավարության հաստատման համար իրենց կյանքը տված քաղաքացիների սխրանքը, դատապարտի սեփական ժողովրդի վրա կրակ բացած ոճրագործ իշխանությանը և խրատ ծառայի ապագա սերունդներին նման բան այլևս երբեք թույլ չտալու համար։ Դրա համար պետք էր կերտել մի քանդակ, որը, օրինակ, բարելյեֆի տեսքով կպատկերեր կատարվածը և կուղեկցվեր հուշարձանի իմաստը բացող գրությամբ։ Այդ գրությունը կարող էր հետևյալ տեսքն ունենալ.

«2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1֊ԻՆ ՀԱՅՈՑ ՆՈՐԱՆԿԱԽ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՐԱԿ ԲԱՑԵՑԻՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՅՔԱՐԻ ԵԼԱԾ ԽԱՂԱՂ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻ ՎՐԱ, ԻՆՉԻ ՀԵՏևԱՆՔՈՎ ԶՈՀՎԵՑԻՆ 10 ՀՈԳԻ։ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ ՆՎԻՐՎՈՒՄ Է ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՅՔԱՐՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ և ԱՅԴ ՈՃՐԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԲՈԼՈՐ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին