▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես մեկ-երկու մահացած ծննդկանի դեպքով չեմ զբաղվում, դրանով զբաղվում են «դատական մարմինները, մորգը». Լևոն Ալթունյան

Tert.am-ը գրում է.

Առողջապահության նորանշանակ նախարար Լևոն Ալթունյանը չի պատրաստվում զբաղվել հիվանդանոցներում ծննդկանների հաճախակիացած մահվան դեպքերով և նոր ուսումնասիրություններ կատարել այդ հիվանդանոցներում:

Այս մասին նախարարն ասաց այսօր՝ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:

Հիշեցնենք, որ վերջերս ծննդկան մահացավ Վանաձոր ԲԿ-ում, ավելի վաղ նման մահվան դեպքեր էին գրանցվել «Սլավմեդում» ու «Շենգավիթ» ԲԿ-ում:

«Ես մեկ-երկու մահացած ծննդկանի դեպքով չեմ զբաղվում, դրանով զբաղվում են դատական մարմինները»,- հայտարարեց նախարարը:

Կայքի դիտարկմանը, թե չէ՞ որ այդ մահացած ծննդկանների դեպքերն իր ղեկավարած համակարգին են վերաբերում, նախարարը հակադարձեց.

«Իմ համակարգը ամբողջ համակարգն է, ոչ թե մեկ-երկու բողոքավոր ծննդկանի բարեկամները։ Հասկացեք դա վերջապես»:

Մեր հստակեցմանը, թե մահվան դեպք է գրանցվել, նախարարը պատասխանեց. «Մահվան դեպքում զբաղվում է դատավորը, մորգը…»:

Մյուս հարցերին նախարար Ալթունյանը հրաժարվեց պատասխանել՝ հավաստիացնելով, թե «ամեն ինչ լավ կլինի»:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին