▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես որդուս ասել եմ՝ քեզ պաշտում եմ, բայց հայրենիքի համար զոհվելուց ավելի վեհ բան աշխարհում չկա

Ինչպես արդեն հայտնել ենք,  ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Ստեփանակերտում հանդիպել է Արցախի խորհրդարանի մի քանի կին պատգամավորների:

Իր խոսքում Աննա Հակոբյանը հետաքրքիր մի դրվագ է պատմել կանանց՝ նշելով, որ իր որդին եւս հերթագրված է որպես կամավորական:

«Արցախ գալու ճանապարհին ամուսինս ասաց, որ մեր տղան էլ որպես պահեստազոր պետք է գնա դիրքեր: Ստեփանակերտ գալու ճանապարհին որդուս ասել եմ. «Լավ իմացի, ես քեզ պաշտում եմ, բայց հայրենիքի համար զոհվելուց ավելի վեհ բան այս աշխարհում չկա»: Սա ասել եմ առաջիկա ամբողջ կյանքի համար: Ոչ մի հանգամանք իմ մեջ որպես մոր, չի կարող այդ խոսքերը փոխել, ո´չ այսօր, ո´չ մի տարի, ո´չ տասը տարի հետո: Ու ես գիտեմ, որ ես միակը չեմ, ոչ թե միակը չեմ, այլ հարյուր-հազարներից մեկն եմ որպես կին և մայր և դա է մեր հաղթանակը: Ես ասել եմ, կարող է քեզանից տեղեկություն չուեննամ, մեր կապը կտրվի, բայց ոչ մի հանգամանք իմ խոսքերը որպես մայր չի փոխի»,- ասել է Աննա Հակոբյանը: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին