▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես՝ Օսիպյանս, կաշկանդված չեմ որևէ մեկից, ով ուզում է լինի`պատասխանատվության կենթարկվի

Այսօր ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հանցավորության դեմ պայքարին և այն հայտարարություններին, թե համաներումից հետո ավելացել է հանցագործությունների թիվը։ Նա նշեց, թե լինում են դեպքեր, երբ կրկնահանցագործություններ են լինում, սակայն հանցագործությունների ավելացումը չշտապեց կապել համաներման հետ։

 

 

Նա նաև վստահեցրեց, որ քարոզարշավի և ընտրությունների ժամանակ ոստիկանությունն անթերի է գործելու  և ինքը կաշկանդված չէ ոչ մեկից.

 

 

 

 

 

 

 

 

«Ես վստահեցնում եմ ձեզ, ով ինձ գիտի՝ գիտի, ես՝ Օսիպյանս, կաշկանդված չեմ որևէ մեկից, ով ուզում է լինի։ Կա խախտում՝ պատասխանատվություն կենթարկվի։ Ես անուն չեմ տալիս, ես որևէ մեկից Երկիր մոլորակի վրա կաշկանդված չեմ», - ասաց Վալերի Օսիպյանը։

Կարդացեք նաև՝ Նախկինում հանցագործությունները թաքցնում էին. Վալերի Օսիպյան

Գիտենք, թե ով կարող է ընտրակաշառք բաժանել, նրանց պահում ենք տեսադաշտում. Օսիպյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին