▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ես պիտի տուն գնամ ու ով կփորձի խանգարել՝ իմ թշնամին է»․ Մետաքսե Հակոբյան

Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Աշխարհի որ ծայրում էլ լինեմ, իմ տուն պիտի գնամ… Պիտի ձեռքերս բացեմ ու գրկեմ, շնչեմ, միախառնվեմ ճչացող լռությանն ու տխուր ժպիտով հիշեմ 2020-ի «հաղթում ենք»-ը, սեփական արյան մեջ կորած փոքրամարմին Հայ զինվորին, որ ատամները սեղմած լալու փոխարեն ժպտում էր, շենքերի նկուղներում իրենց որդիների ու ամուսինների համար թաց աչքերով շշուկով աղոթող մայրերին ու կանանց…պիտի հիշեմ հազարներին, որ այդպես էլ տուն չեկան, դարձան սառը քարից ժպտացող նկար…պիտի տուն գնամ, որ վերջապես իրավունք ունենամ ասել. «Ներեք ինձ տղանե՜ր»…Իմ տունն այդպես էլ այլ տեղ չգտա, այն ինձ գրկել է Ստեփանակերտում…. ԵՍ ՊԻՏԻ ՏՈւՆ ԳՆԱՄ Ու ՈՎ ԿՓՈՐՁԻ ԽԱՆԳԱՐԵԼ՝ ԻՄ ԹՇՆԱՄԻՆ Է…»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին