▲ Դեպի վեր

Երկուշաբթի, 17.03.2025 lang.iso lang.iso lang.iso

«Ես քեզ սիրում եմ»-ից այն կողմ

Լրագրող, հոգեբան Գոռ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

««Ես քեզ սիրում եմ»-ից այն կողմ

Կան սիրո երանգներ, որոնք ԵՍ ՔԵԶ ՍԻՐՈՒՄ ԵՄ բառերը չեն արտահայտում:

Վալենտինի օր, երբ սերը վերածվում է փխրուն, նախապես փաթեթավորված հասկացության․ կարծես իսկական սերը կարող է ճշգրիտ արտահայտվել հելիումի փուչիկի միջոցով, որի վրա կարդում ես. «Դու Իմ ամեն ինչն ես»։

Սեր՝ վայրի, զարկերակային, ոչ նյութական էներգիա, որը եղել է պոետների մուսան, կայսրությունների անկումը և Ադելի այդքան շատ ձայնագրություններ վաճառելու հիմնական պատճառը:

Չխաբվես, որքան էլ լսես, որ իրական սերը բացարձակապես հետերոնորմատիվ, երկու անձից բաղկացած կոնստրուկտ է, որտեղ պարտադիր են «ժամադրության երեկոն», ինստագրամյան սթորիները և ձևացնելը, թե երջանիկ եք թանկարժեք ուտեստներով սպասքի առաջ, երբ իրականում ավելի երջանիկ կլինեք միասին, կիսագրկված՝ մի բուռ աղանձով, մի տաքուկ անկյունում։

Քանի որ մոլորակի ամենախոր սերո պարտադիր պայման չէ 5 աստղանի հյուրանոցի մահճակալի վրա ցրված վարդի թերթիկների հետ, անդրադառնամ սիրո խոսքերին՝ ամբողջ աշխարհից, որոնք չունեն ուղիղ համարժեք հայերենում:

Guimi (գուիմի) չինարեն բառը լավագույն զուգընկերների միջև անկոտրում, հոգով եռակցող սիրո տեսակն է նկարագրում։

Գուիմի— վայրագ, անհերքելի, հավերժական։

Kokoro (կոկորո) ճապոներեն բառը նշանակում է սիրտ, միտք և հոգի, բոլորը մեկ: Այնպիսի կապ, որտեղ խոսքերի կարիք չկա: Հայացք, լռություն, ընդհանուր հասկացողություն, որը գերազանցում է լեզուն կամ բացատրությունը: Պետք չէ ցուցադրել սերը, պարզապես գիտեք, որ այն կա:

Aram (արամ) բենգալերեն բառը ներկայացնում է մարդկանց միջև պարզ, առանց ջանքերի ֆիզիկական սերը: Ուսի վրա հենվել, ձեռքը մեջքին, անգիտակից վիճակում մարմինների մտերմություն, որոնք ապացուցելու ոչինչ չունեն, բայց ունեն առաջարկելու ամեն ինչ:

Karuṇā (կարունա) սանսկրիտ բառը մարմնավորում է կարեկցող սերը. այն տեսակը, որը տեսնում է ինչ-որ մեկին իր ամբողջ խառնաշփոթության մեջ, իր ողջ անհեթեթության ու փայլի մեջ և, այնուամենայնիվ, ընտրում է սիրել նրան:

Այս բնորոշումներից, ո՞րն է նկարագրում Ձեր սերը»։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին