▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես տարբեր բաներ գիտեմ Մարտի 1-ից.Գուրգեն Եղիազարյան.aravot.am

 

Այսօր «Հայելի» ակումբում քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը, որը նախկինում ՀԱԿ անդամ էր, Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի մասին խոսելիս ասաց. «Տեսա կոնստրուկտիվ միտք, որ կարելի է ողջունել: Նա գիտի՝ ինչ կարելի է անել, ինչ չէ եւ հուշեց, որ մի՛ արա: Նման մոտեցումները ոչ մի լավ բանի չեն բերելու: Ի վերջո, այսօր 2008-ը չի: 2008-ի հետ համեմատած հայ ժողովուրդը մոտավորապես 8 անգամ վատ է ապրում»: Aravot.am-ի հարցին՝ Դուք կոնստրուկտիվ եք համարում եւ համաձայնում եք Ռոբերտ Քոչարյանի՞ հայտարարության հետ, այն մարդու հետ, որը 2008-ին Մարտի 1-ի քաղաքական պատասխանատուն է, որը հանրահավաքները ճնշում էր բիրտ մեթոդներով, այդ մարդն այսօր կոչ է անում Սերժ Սարգսյանին հանրահավաքները չճնշել եւ Դուք էլ համակարծի՞ք եք իր հետ, Ձեզ էլ է նա ճնշել, անցա՞վ այդ ամեն ինչը՝ Գուրգեն Եղիազարյանը պատասխանեց. «Եթե այդպես վերցնենք, միակ մարդը, որն ուղիղ տուժել է այդ ամեն ինչից այս աուդիտորիայում ես եմ: Եվ հիմա ի՞նչ եք սպասում, եթե մարդը դեմ է խոսում, ես նրան փնովե՞մ: Ցանկացածը, ով որ կասի իրականությունը, ես կլինեմ նրա կողմից: Ի վերջո, Մարտի 1-ի պատասխանատուն մենք դեռ չենք որոշել ով է՝ այսօրվա գործող իշխանությո՞նն է, թե՞ երեկվա գնացողը: Մեր հարցին՝ այսինքն, դա դեռ կասկածի տա՞կ է Ձեզ համար՝ Գուրգեն Եղիազարյանը պատասխանեց. «Իհարկե: Ես տարբեր բաներ գիտեմ Մարտի 1-ից: Ես գիտեմ, որ զոհերը 10-ը չեն եղել, ես գիտեմ, թե ինչպես են խեղաթյուրել ամեն ինչ: Ես տեսա, թե ինչպես մի աղջիկ ընկավ հին քաղաքապետարանի դեմ՝ Երջանիկ Աբգարյանի եւ իմ մոտ: Դա չկա դիակների մեջ: Կան հարյուրավոր բաներ, որ կարող եմ ասել Մարտի 1-ից: Այսօր այդ սլաքը, որ ուղղվում է Ռոբերտ Քոչարյանին, այնքան խելք ունեմ, չէ՞, որ կանգնացնեմ դեպի Քոչարյանը: Այսօր մենք խնդիր ունենք: Ավելի լավ է, որ Սերժ Սարգսյանը լինի թոշակառու, հավատացած եղեք, եթե ինձ հարց տաք նրա մասին, էլի բան չեմ խոսալու, անիմաստ բան է: Ես սլաքի մասին եմ ասում: Այսօր ինչ կատարվում է, այսօր դրա մեջ Ռոբերտ Քոչարյանը մեղսակից չէ: Եթե հարվածի ուղղությունը չփոխվի, իրավունք չունեմ խորանալ ձեր ասածի մեջ: Եթե խորացա, հարվածի ուղղությունը փոխվելու է»: Մեր հարցին՝ այսինքն, իրերն իրենց անուններով չե՞ք կոչելու՝ Գուրգեն Եղիազարյանը պատասխանեց. «Պարտադիր կոչելու եմ: Այսօրվա իրերն իրենց անուններով եմ կոչելու»: Գուրգեն Եղիազարյանը վստահեցրեց, որ Ռոբերտ Քոչարյանին ձայն չի տա. «Չեմ ցանկանում, որպեսզի դուք այսօր խոսակցությունները փոխեք եւ այդ ռելսերի վրա կանգնացնեք: Այսօր մենք խնդիր ունենք, այսօր նա գործող նախագահ չէ: Ես ձեզ առաջարկում եմ՝ խոսենք գործող նախագահի մասին: Շատ հեշտ է խոսել Ռոբերտ Քոչարյանի մասին, ով գնացել է, ով լծակներ չունի, ոստիկանություն, անվտանգություն, զորքեր չունի»: Մեր զարմանքին, որ ինչպե՞ս, Դուք կասկածի տակ եք դնում Մարտի 1-ին Ռոբերտ Քոչարյանի մասնակցությո՞ւնը, Գուրգեն Եղիազարյանը պատասխանեց. «Գոյություն ունի հասարակ իրողություն: Մարտի 1-ը մինչեւ վերջ բացահայտված չէ: Երբ Սերժ Սարգսյանը նախագահ է, չեմ ցանկանում խոսել նրա մասին»: Մեր հարցին՝ այս ամենի հետեւում Ռոբերտ Քոչարյանի վերադարձ չե՞ք տեսնում՝ նա պատասխանեց. «Ոչ, չեմ տեսնում: Ռոբերտ Քոչարյանը նախագահ չի դառնա»: Իսկ նրա թիմի մեջ Գուրգեն Եղիազարյանը շատ պայծառ անձնավորությունների է տեսնում: 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2015/02/17/542946/ 
© 1998 - 2015 Առավոտ – Լուրեր Հայաստանից

aravot.am-ը գրում է.Այսօր «Հայելի» ակումբում քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը, որը նախկինում ՀԱԿ անդամ էր, Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի մասին խոսելիս ասաց. «Տեսա կոնստրուկտիվ միտք, որ կարելի է ողջունել: Նա գիտի՝ ինչ կարելի է անել, ինչ չէ եւ հուշեց, որ մի՛ արա: Նման մոտեցումները ոչ մի լավ բանի չեն բերելու: Ի վերջո, այսօր 2008-ը չի: 2008-ի հետ համեմատած հայ ժողովուրդը մոտավորապես 8 անգամ վատ է ապրում»: Aravot.am-ի հարցին՝ Դուք կոնստրուկտիվ եք համարում եւ համաձայնում եք Ռոբերտ Քոչարյանի՞ հայտարարության հետ, այն մարդու հետ, որը 2008-ին Մարտի 1-ի քաղաքական պատասխանատուն է, որը հանրահավաքները ճնշում էր բիրտ մեթոդներով, այդ մարդն այսօր կոչ է անում Սերժ Սարգսյանին հանրահավաքները չճնշել եւ Դուք էլ համակարծի՞ք եք իր հետ, Ձեզ էլ է նա ճնշել, անցա՞վ այդ ամեն ինչը՝ Գուրգեն Եղիազարյանը պատասխանեց. «Եթե այդպես վերցնենք, միակ մարդը, որն ուղիղ տուժել է այդ ամեն ինչից այս աուդիտորիայում ես եմ: Եվ հիմա ի՞նչ եք սպասում, եթե մարդը դեմ է խոսում, ես նրան փնովե՞մ: Ցանկացածը, ով որ կասի իրականությունը, ես կլինեմ նրա կողմից: Ի վերջո, Մարտի 1-ի պատասխանատուն մենք դեռ չենք որոշել ով է՝ այսօրվա գործող իշխանությոu՞նն է, թե՞ երեկվա գնացողը: Մեր հարցին՝ այսինքն, դա դեռ կասկածի տա՞կ է Ձեզ համար՝ Գուրգեն Եղիազարյանը պատասխանեց. «Իհարկե:

Ես տարբեր բաներ գիտեմ Մարտի 1-ից: Ես գիտեմ, որ զոհերը 10-ը չեն եղել, ես գիտեմ, թե ինչպես են խեղաթյուրել ամեն ինչ: Ես տեսա, թե ինչպես մի աղջիկ ընկավ հին քաղաքապետարանի դեմ՝ Երջանիկ Աբգարյանի եւ իմ մոտ: Դա չկա դիակների մեջ: Կան հարյուրավոր բաներ, որ կարող եմ ասել Մարտի 1-ից: Այսօր այդ սլաքը, որ ուղղվում է Ռոբերտ Քոչարյանին, այնքան խելք ունեմ, չէ՞, որ կանգնացնեմ դեպի Քոչարյանը: Այսօր մենք խնդիր ունենք: Ավելի լավ է, որ Սերժ Սարգսյանը լինի թոշակառու, հավատացած եղեք, եթե ինձ հարց տաք նրա մասին, էլի բան չեմ խոսալու, անիմաստ բան է: Ես սլաքի մասին եմ ասում: Այսօր ինչ կատարվում է, այսօր դրա մեջ Ռոբերտ Քոչարյանը մեղսակից չէ: Եթե հարվածի ուղղությունը չփոխվի, իրավունք չունեմ խորանալ ձեր ասածի մեջ: Եթե խորացա, հարվածի ուղղությունը փոխվելու է»: 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին