▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես Տավուշում եմ, եթե անձնական վիրավորանքներ հասցնողներն այդքան քաջություն ունեն, թող համենան՝ երես առ երես խոսեն. Բագրատ Սրբազան

Տավուշի մարզի Կիրանց համայնքում քաղաքացիները շարունակում են փակ պահել Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը։

Բնակիչներն ասում են, թե չեն բացելու ճանապարհը։ Սպասվում է հանդիպում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ։
«Ժողովրդի տրամադրությունը վճռական, աննահանջ է։ Ամբողջ գիշերը մեծ ու փոքր, կին ու երեխա այստեղ են եղել։ Միայն Կիրանցի բնակիչները չեն, այլ նաև հարակից համայնքների բնակիչները»,-լրագրողների հետ զրույցում ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը։

Սրբազանն արձագանքեց նաև այն մարդկանց, ովքեր քննադատում են հայրենիքի համար պայքարողներին՝ անվանելով գործակալներ։
«Անձնական վիրավորանքներ հասցնողներին դեռ պատասխան տալու ժամանակ կունենանք։ Նրանք այնքան գոյություն չունեն, որ կարող են ընդամենը գրել դրա մասին։ Ես Տավուշում եմ, և եթե իրենք այդքան քաջություն ունեն, թող համենան՝ երես առ երես խոսեն»։

Դիտեք նաև՝

«Ժողովուրդը վճռական է, աննահանջ, ամբողջ գիշեր այստեղ են անցկացրել»,- լրագրողներին հայտնել է Բագրատ Սրբազանը, ով լուսացրել է Կիրանց-Ոսկեպար ճանապարհը փակած բնակիչների հետ։ Անդրադառնալով իրեն թիրախավորողներին՝ ասել է․ «Եթե քաջություն ունեն, թող համենան, երեսառերես խոսենք»։ Դիտարկմանը՝ խոսակցություններ կան, որ պատրաստվում են իրեն կալանավորել, պատասխանել է․ «Ես ճգնությունից չեմ վախենում, անկախ նրանից՝ ինչ կանեն, չեն անի, կապ չունի, այս պայքարը հանուն հայրենիքի ու հանուն ճշմարտության է։ Այստեղ մեծ սուտ է խոսվել, խաբել են ժողովրդին։ 2021 թվականին եկել, այս մարդկանց քվեները գողացել է՝ չասելով, թե ինչ է այստեղ տեղի ունենալու, 2024-ին եկել, պատերազմով ահաբեկել է»,- նշել է Տավուշի թեմի առաջնորդը:

Դիտեք նաև՝

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին