▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես խցում մենակ եմ, բայց շփումը անձնակազմի հետ կա. Ռոբերտ Քոչարյանը՝ ՔԿՀ-ում վարակի վտանգի մասին

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու քննարկման ժամանակ նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը հետաքրքրվեց, թե ինչպիսին են պայմանները այն քրեակատարողական հիմնարկում, որում պահվում է Քոչարյանը:

/filemanager/uploads/Robert_Qocharyan_2.jpg

Վերջինս, ոտքի կանգնելով, ասաց.

«Հավաստիացնում եմ, որ կարանտինային պայմանները անձնակազմը փորձում է պահել ձեռնոցներով, դիմակներով, բայց շենքային պայմաններում չկա օդափոխություն, ըստ էության, չկա ոչինչ, ինչ-որ պահանջվում է նման կարգի վարակի դեմ պայքարելու համար»:

Ռոբերտ Քոչարյանի խոսքով՝ ընդհանրապես, աշխատողները ՔԿՀ-ում աշխատում են մեկ օր եւ երեք օր ազատ են, եւ ոչ մեկը չի կարող վերահսկել, թե աշխատանքային օրվանից դուրս նրանք ինչով են զբաղվում.

«Անձնակազի 90 տոկոսը երիտասարդ է, սա նշանակում է, որ նրանցից 50 տոկոսի վարակվելու դեպքում անսիմպտոմ է լինելու, չի երեւալու, եւ մարդը կարող է աշխատել՝ լինելով վարակակիր: Ես երկար ժամանակ եմ արդեն այնտեղ, կարող եմ ասել,որ այդ 90 տոկոսի տարիքը միջինում 22-23-ից մինչեւ 35-ն է»:

Քոչարյանը հայտնեց, որ ինքը խցում մենակ է իր ցանկությամբ, բայց շփումը անձնակազմի հետ իհարկե կա.

«Ուղղակի հնարավոր չէ այդ շենքային պայմաններում հեռավորություն պահպանել, տեղաշարժեր կան միջանցքներով, եւ այլն, եւ այլն, եթե մեկը կարող է կանգնել ու բացատրել, թե այդպիսի պայմաններում ինչպես է դա հնարավոր… Բացի դրանից, ուտելիքը բերում են մեկ այլ ընկերության կողմից, օրը 3 անգամ դրսից մարդ է գալիս, բերում փաթեթավորված, եւ որեւէ մեկը չի կարող երաշխավորել, թե ով է դրանք սարքում, ով է առաքում, ոնց է դա արվում»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին