▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես խորապես ներողություն եմ խնդրում ողջ հայությունից «գյալմա» բառի համար. Ժաննա Գալստյան

Արցախի ժողովրդավարական կուսակցության պատգամավոր, Արցախի հերոս Ժաննա Գալստյանը ներողություն է խնդրել` Արցախի խորհրդարանում իր արտասանած բառի համար և պարզաբանել է իր միտքը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Ես խորապես ներողություն եմ խնդրում ողջ հայությանը «գյալմա» բառի համար, անզգուշություն եմ արել, քանի որ իմ շատ սիրած մարդիկ այդպես են ընկալել, այնինչ ես որևէ դիտավորություն չունեի տարանջատման իմաստ հաղորդելու այդ խոսքիս»:
«Ես Արցախը Հայաստանին միացնելու առաքելությանը լծվել եմ 1960-ական թվականներից՝ 16 տարեկան հասակում: Արցախյան շարժմանն ու պատերազմին ակտիվորեն մասնակցել եմ մի հիմնական՝ մեկ հայրենիքի երկու հատվածներն իրար միացնելու նպատակով: Հիշում եմ՝ 1990-ականներին երեխաներն, ովքեր փողոցում ինձ տեսնում և ուզում էին դիմել, սակայն անունս չգիտեին՝ դիմում էին «Միացում ծյոծյա»: Ավելին՝ միշտ (այդ թվում՝ պատերազմի տարիներին) պայքարել եմ բոլոր այն փորձերի դեմ, որոնք միտված էին տարանջատել հայության այս կամ այն հատվածներն իրարից, առավել ևս՝ Արցախը՝ Հայաստանից: Դրա մասին կարող են վկայել իմ բազմաթիվ մարտական ընկերները: Իմ կյանքի նպատակը եղել և մնում է ազատ, անկախ, միացյալ և հզոր Հայաստանի կերտումը»... 

«Տասնյակ հազարավոր ընկերներ ունեմ և՛Սփյուռքից, և՛ Հայաստանի Հանրապետությունից, և՛ Արցախի Հանրապետությունից, սակայն առանձնակի ակնածանք, սեր և հպարտություն եմ տածում հատկապես այն հայերի հանդեպ, ովքեր հայրենիքի այլ հատվածներից եկել են Արցախ՝ կա՛մ պաշտպանելու այն, կա՛մ բնակվելու, կա՛մ աշխատելու այստեղ: Նրանք ինձ համար հավասարապես հայ և Արցախի Հանրապետության քաղաքացիներ են, եթե կուզեք՝ մի բան էլ ավելին, քանի որ կամովի ընտրությամբ են իրենց կյանքը կապել մեր հայրենիքի արցախյան հատվածի հետ»:

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ Արցախի խորհրդարանի հունիսի 28-ի նիստում լեզվակռիվ է տեղի ունեցել ընդդիմադիր Ազգային վերածնունդ կուսակցության պատգամավոր Հայկ Խանումյանի և Արցախի ժողովրդավարական կուսակցության պատգամավոր, Արցախի հերոս Ժաննա Գալստյանի միջև։ Գալստյանը Խանումյանին անվանել  է նաև «գյալմա»՝ եկվոր, ինչը համացանցային օգտատարերի շրջանում քննարկումների և քննադատությունների պատճառ է դարձել:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին