▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես զզվա՛ծ եմ այդ վիճակագրությունից.Հրանտ Բագրատյանը՝ Եվրանեսթի նիստում.aravot.am

aravot.am-ը գրում է.Այսօր Երեւանում ընթացքող Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի Տնտեսական ինտեգրման, իրավական մոտարկման եւ ԵՄ քաղաքականությունների հետ համապատասխանեցման հարցերի հանձնաժողովում Եվրոպական խորհրդարանի քաղաքական բաժնի ներկայացուցիչ Պասկալ դե Միկոն ներկայացրել էր մի ուսումնասիրություն, որտեղ համեմատել էր  Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագիրը ԵՏՄ-ի պայմանագրի հետ: Հայաստանում տնտեսական իրավիճակը ներկայացնելիս նա ընդգծել էր, որ Հայաստանի դեֆիցիտը 26,2 տոկոս է, «բավականին լուրջ առեւտրային դեֆիցիտ է, որը մասամբ վերականգնվում է օտարերկրյա փոխանցումներով, ընդ որում՝ հիմնականում ՌԴ-ից»: Նրա հետ կռիվ տվեց եւ չհամաձայնեց ԱԺ պատռգամավոր Հրանտ Բագրատյանը: Նրա խոսքերով՝ «Առեւտրային լուրջ դեֆիցիտ կա, բայց դա արհեստական դեֆիցիտ է, Հայաստանն աշխատուժ է արտահանում, որը ՀՆԱ-ի հաշվարկի շփոթություն է առաջացնում: ՀԲ-ի թվերին, երբ անդրադառնում եք, զգույշ եղեք, որովհետեւ աշխարհում դեֆիցիտի հաշվեկշիռը հավասարակշռված չէ եկամտի բալանսին, հավասարակշռված եւ բացարձակ չեն այդ թվերը: Պետք է մեր ՀՆԱ-ի վրա հաշվվի, դա արտահանում է, մեր արտադրանքն է եւ այդպես էլ պետք է լինի: Հայաստանի ՀՆԱ-ն շեղված է 26 տոկոսով: 6 տոկոսի տարբերություն կա վիճակագրական ցուցանիծշների մեջ աշխարհի մակարդակով, եւ այդ 6 տոկոսը թե ում միջեւ է բաշխվում՝ հարց է»: Նա հայտարարեց. «Ես զզվա՛ծ եմ այդ վիճակագրությունից եւ ուզում եմ Եվրոստատն էլ մի բան անի՝ այն փոխելու համար: Իսկ ընդհանուր ուսումնասիրությունը գերազանց է»: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին