▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էշերի հայտնի կոլեկցիոներից ամեն ինչ սպասելի է. «Հրապարակ»

«Հայտնի է դարձել, որ էշերի հայտնի կոլեկցիոներ, դռները ապարանյան մեթոդով՝ ոտքով բացելու վարպետ, ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանի՝ Նաիրա Զոհրաբյանի օգտին չքվեարկելու հնարավոր պատճառը: Պարազվում է՝ նրա ձեռնպահ քվեարկելը ԲՀԿ-ականներից քչերին է զարմացրել, քանի որ էքսցենտրիկ բնավորություն եւ վարքագիծ ունեցող ապարանցի Լյովա Խաչատրյանից ամեն ինչ սպասելի է:

Խոսելով իրենց գործընկերոջ քվեարկության մասին՝ ԲՀԿ-ականներն, ուսերը թոթվելով ասում էին. «Դե  Լյորվան է, էլի, ի՞նչ իմանանք՝ ինչի է այդպես արել»: Իսկ որոշ ԲՀԿ-ականներ էլ ենթադրում էին, որ պարտգամավորի այդպիսի քվեարկության պատճառն Աբրահամ Մանուկյանի հետ մտերմությունն է, ով Նաիրա Զոհրաբյանի հետ այդքան էլ բարիդրացիական հարաբերություններ չունի, մեղմ ասած՝ ջրերը մի առվով չեն հոսում:

Ինքը՝ Լյովա Խաչատրյանը, մտերիմների շրջանում, խոսելով իր քվեարկության մասին, փորձել է իբր գաղափարական հենց տալ այդ ամենին եւ ասել է, թե կցանկանար, որ ընտրեին ոչ թե ղեկավար անձ, այլ ղեկավար մարմին»:

 

Ուշագրավ այլ նյութեր` «Հրապարակ»  թերթում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին