Եթե որևէ մեկը կարող է ապացուցել, որ ոստիկանությունը Նարեկ Սարգսյանին հայտնաբերելու հարցով համագործակցել է քրեական հեղինակության հետ, ես այս պահին հրաժարական կտամ իմ այս բարձր պետական պաշտոնից:

Սյս մասին այսօր Կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը՝ հերքելով տեղեկությունները, թե Ալեքսանդր Սարգսյանի որդի Նարեկ Սարգսյանին Պրահայում իրավապահները կարողացել են հայտնաբերել քրեական հեղինակություն համարվող «Զապ»-ի օգնությամբ։

«Չի կարող այդպիսի բան լինել։ Կրիմինալ մարդ է, բայց եթե ինքն իր տեղը խախտի, ապա քրեական հիմնարկն է լինելու իր տեղը»,- ասաց նա։

Նա նաև վստահեցրել է, որ Ճանապարհային ոստիկանությունը սաբոտաժ չի անում եւ նախորդ տարիների համեմատ այսօր շատ ավելի լավ են աշխատում։
Մանրամասները՝ տեսանյութում


