▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե ասածներիս վրա կասկածող կա, թող ձայնագրությունները հրապարակեն. Էդմոն Մարուքյան

ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր՝ նոյեմբերի 30-ին, լրագրողների հետ զրույցում նշել է, որ կռիվը հնարավոր է եղել 20 օր շուտ դադարեցնել, բայց Նիկոլ Փաշինյանը դա չի արել, իսկ թե ինչո՞ւ, Մարուքյանը դժվարացել է պատասխանել։ 

Վերջինս հայտնել է, որ ԱԺ խորհրդի նիստի ժամանակ ՀՀ վարչապետից հետաքրքրվել է, թե ո՞րն է իր պլանը պատերազմը դադարեցնելու հարցում.

«Հարցրի՝ պլանը ո՞րն է: Ինքն ուզում էր պատասխանել, ասացի՝ մի րոպե, պարո՛ն վարչապետ, ռացիոնալ պլան ասեք, որովհետև ես գիտեի, որ ինքն իռացիոնալ բան է ասելու, իրեն լավ ճանաչում եմ: Ասաց՝ է՜, ռացիոնալ բան չկա, իմ լուծումներն իռացիոնալ են: Դա եղել ա Ազգային ժողովի խորհրդի նիստում: Ինքն իր հայտարարություններում երբևէ չի հերքել մեր հայտարարությունները: Ինքը չէր եկել լուծումներ առաջարկելու համար, ինքը եկել էր ինֆորմացիա տալու համար, մենք էլ իրեն ասել ենք՝ ինչ ա պետք անել, գնացել ա: Եթե մեկը կասկածում ա իմ ասածների վրա, թող ձայնագրությունները հրապարակեն և՛ Անվտանգության խորհրդի նիստի, և՛ էն մյուսների: Կա մեկ մեղավոր, նրա անունն է Նիկոլ Վովայի Փաշինյան»,- նշել է Մարուքյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին